четверг, 8 марта 2018 г.

Հարգելիներս...

Հայ Յեղափոխական Դաշնակցության Մարտունու 《Տալվորիկ》 կոմիտեի և կոմիտեության բոլոր ընկերների անունից շնորհավորում եմ  ձեր գարնանաշունչ միամսյակը։
 Գեղեցիկ սեռի հարգարժան ու վեհանուն ներկայացուցիչներ ` թո՜ղ ձեր սրտերը ողողվեն բուրումնալի եդեմական պարտեզների շոյանքով ու լույսով։
 Առյուծածին,արիածին ու հպարտ մայրեր` խոնարհվում ենք Ձեր անվան առջև.Ձեր որդիների արյամբ ու նվիրվածությամբ է պսակվել մեր անկախությունն ու այս օրը։
 Խոնարհվում ենք բոլոր այն գեղեցիկի առջև`  ովքեր ,իրենց արյունը հեղեցին բազմաչարչար Հայոց հողին և այդ արյան կաթիլները ջրեցին Սուրբ հողը Հայրենիքի `վարդաստաններ ու ալ կակաչներով զարդարելով Հայոց պայքարի ու Մայր Հայրենիքի խաղաղության,աննկուն ճանապարհները։
  Ձեր տոնը շնորհավոր լինի  `Սոսե Մայրիկներ...Այծեմնիկներ ։

ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Համլետ Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий