Անհիմն պատճառաբանություն
Երկու դրվագ իրականությունից...
1.
2012 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ զրուցում էինք իմ համագյուղացիների հետ: Առողջ բանավեճ էր ծավալվել: Զրուցակիցներից մեկը ավարտել էր ԵՊՀ -ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտություն բաժինը: Երբ արտադպրոցական պարապմունքների էր հաճախում, Հայոց Պատմության նյութերի մեծ մասը ես էի տրամադրել, հաճախ էլ միասին քննարկում էինք պատմական իրավիճակները : Նա Հայոց Պատմության քննությունը բավական հաջող հանձնեց և 17 բալ ստացավ : Այն ժամանակ քննությունը բաղկացած էր չորս գրավոր հարցերից՝յուրաքանչյուրը հինգ միավոր գնահատման սանդղակով : Հիշում եմ , որ հարցերից մեկն էլ քաղաքական կուսակցություններից էր ընկել ու այդ հարցից հինգ միավոր էր ստացել:
Սա մեջբերում էր , բուն նյութի տրամաբանությունը հասկանալու համար:
Քաղաքական քննարկման ժամանակ նա զավեշտ հիշեցնող պատասխան տվեց՝.-եթե ցանկանում ես ձայնդ տալ պատմությանը, ապա պետք է միանաշանակ ընտրես դաշնակցությանը, սակայն ներկայի համար պետք է ձայնը տաս իշխանությանը: Իշխանություն բառը նա կուսակցության հետ չկապեց, այլ համակարգի, լինի Կոմուկուս ,ՀՀՇ, , թե ՀՀԿ, այսինքն ում ձեռքը եղավ իշխանությունը նրա հետ պետք է լինես:
Դրանց հետո նրան որևէ ծրագիր , նպատակ, հիմնախնդրի լուծման տարբերակներ, մոտեցումներ բացատրելը անիմաստ համարեցի: Դա ասում էր կրթված ՀՀ քաղաքացին:
2.
Երբ մասնակցում եմ խնջույքների և երաժիշտները ծանոթ են լինում, առանց իմ պատվերի հայրենասիրական երգեր են կատարում, եթե ծանոթ չեն լինում, ապա մոտենում և պատվիրում եմ:
2013 թվականին մի խնջույքի էի մասնակցում, որտեղ հրավիրված էի հարսնացուի կողմից: Փեսայի կողմը և անձամբ փեսան , որին չեմ էլ ճանաչում և այդ խնջույքից հետո առավել ևս չեմ էլ ցանկանա որևէ անգամ տեսնել, «ընդիմադի» ՝ 90 ականների իշխանական թևի համակիր էր և այդ թևի մարդկանցից շատ կային՝ անգամ ժողովրդի մոտ «կեղծ ճշտի , պոպուլիզմը հաջողած հայրենասերներ, այսօրվա ոչերի անհիմն ու երիտասարդ սիրահարներ» : Իմ սովորությանը համաձայն մոտեցա երաժիշտներին , որ հայրենասիրական երգ պատվիրեմ, նվագողները ասացին, որ փեսաի կողմը հորդորել է հայրենասիրական երգեր չերգել՝իմանալով , որ աղջկա կողմից հրավիրված են նաև դաշնակցականներ: Հարգեցի երաժիշտներին՝չհարգելով այսօրվա կեղծ հայրենասեր հանդիսացող ՝ժամանակին այս չարիք համակարգի հիմնադիր ,ոչերի անհիմն ջատագով «ժողովրդավարությունից հեռու ժողովրդավարներին» :
Դա մի երևույթ էր , որը երբեք չեմ մոռանա՝ համոզվեցի, որ ճիշտ տեղ չեմ եկել՝ այդ մթնոլորտը իմը չէր, մեր նմանների համար չէր:
Հայրենասիրական երգերով նաև ՝կարողացանք հաղթել Արցախում, ագագրական պարերով է նաև հայապահպանության իմաստը՝ ոչ կոկո-ջամբոներով, լեզգինկաներով ՝ հնդկական խատուբաներով:
Մեր պատանիների, երիտասարդների հետ քեֆ անելիս հաճույք ես զգում՝ անկախ քեզանից հայի արյունը եռում է մեջդ, անկախ քեզանից սկսում ես երգել, պարել ՝ հայ զինվորի ու հայ հերոսին կենացով պատվել, հայ անունը հարգել ու սիրել...
Սա է մեր գաղափարական դպրոցը , հպարտ եմ, որ այդ գաղափարական ու իրական ժողովրդավար մոդելով ՝մեխանիզմներով գործող դպրոցում եմ նաև շատ բան սովորել ու սովորում...
Այդ դպրոցն է նաև սովորեցրել հիմնավոր այո-ներ ասել և չհիմնավորված ոչ-երով չառաջնորդվել...
ՀԳ.
Սիրելիներս , միամիտներս Ձեզ խաբում են, ինչպես խաբեցին 1988-ին, 1996-ին, շուտ եք մոռանում իրականությունը ՝դեմքերը, դեպքերն ու պատահարները:
Անուններ չեմ ցանկանում հարապարակել, այս սոց ցանցում կան խնջույքի մասնակիցներից, դա անում եմ ոչ թե իրենցից խուսափելով, այլ իմ շատ հարազատ մարդուն չնեղացնելու համար, որ մեկ անգամ էլ իրեն վատ չզգա . հիշում եմ նրա ապրումները , հայրենիքի նվիրյալի ապրումները...