воскресенье, 11 марта 2018 г.

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ
(Ձոն Վարդան Ստեփանյանին)



Եկար դարերից ոգով Վարդանանց,
Կերտեցիր կյանքի մի նոր Վարդանանք,
Դուշման էիր դու ոսոխին խոցված՝
Պայքարի դրոշ՝ ազգիս փարատանք:
Արցախը դարձավ մի նոր Ավարայր,
Զորասյունները շարժեցիր առաջ,
Դաժան է կյանքը, ու փառք է անծայր՝
Գիտակցված մահի ոգու դեմ՝ առաջ:
Քսանվեց տարի՝ քսանվեց գարուն,
Սակայն հավերժի անհուն ճանապարհ,
Դարեր են եկել՝ դարեր են ծնում՝
Ամեն դարի մեջ՝ նման գաղափար:
Մոր աչքին արցունք՝ մոր աչքը ցամաք,
Հոգիդ է խոսում՝ մահը ուրացած:
Հայոց իմ պապեր՝ դուք հանգստացաք՝
Շուշին ազատ է՝ դարբասը մեր բաց:
Երեք բլուրներ՝ սրբերն են խոցված,
Երեք բլուրներ՝ Եռաբլուրված,
Ձեր հոգիները անմեռ են, անմար,
Հայոց Վարդանանք՝ Արցախիս համար:
Ազգիս Հայ Դատի պայքարով կնքված՝
Արծվի ճախրանքդ կտանի առաջ՝
Մեր Աստվածների ոգիով լուսացած՝
Էրգրում լույս կտաս... քո փառքով առաջ:

Համլետ Հակոբյան


Լիճք, Մարտունի, 08.03.2016 թ.


                      ☆☆☆

Բերձորի Ասլան



Հանուն Հայ դատի `Վեհ արդարության... Նահատակվեցիր`զարկվեցիր ...սակայն,
 Դու անմահացար Հանունի համար...
 Ոգեղենը քո `վրեժ է, պայքար...
  Դուշման`Մեծ Վարդան,Բերձորի Ասլան։

 Քո երազանքը `երանին նրան,
 Ով տուն կբերի Մասիս` Արարատ,
 Հոգիդ սրբացած` աննկուն,անպարտ...
  Հայրենյաց սիրով հասել է Մուշ`Վան։

 Վեհ գաղափարդ պատիվ`սեր նրան,
 Ով հավատարիմ կմնա երդման...
  Երդում ,որ պատվի.. Հայության համար...
 Հարկ եղած դեպքում նախընտրում են մահ։

Զարկվեցիր կռվում `մեռար ու սակայն,
  Երբեք ու երբեք մահ դու չտեսար...
 Քո ընկերներից քանիսը՞ ընկան...
  Սրբադասվեցին  քեզ հետ հավիտյան։

 Քո գիրը, խոսքը ,միտքը երբ կարդան,
  Հայրենյաց զինվոր քեզ կհասկանան...
  Որքան հպարտ ես Հայ անվան համար...
  Հայ Դատի մարտիկ `Վեհ դաշնակցական։

  Դու Ազգիս հերոս Սերոբ ու Չաուշ,
  Էրգրի սուրհանդակ `ավետաբեր ղուշ,
 Մի օր Մասիսից կբերես նամակ,
 Ուր գրված կլնի `տուն դարձա`Երնակ...

 Նամակ կարդացող `կենացդ ու փառք...
 Երնակիդ ֊երնեկ ` Մարդ ,Ընկեր...Զավակ...
 Դրոյի ոգի ` Նժդեհ Գաղափար...
   Զոհեցիր կյանքդ  `սակայն չմեռար...
 Հավերժի ճամփորդ` Բերձորի Ասլան։

  Համլետ Հակոբյան

  01.07.2017թ. Լիճք


                   ☆☆☆


Վարդ և կակաչներ



Գարնան սրտի մեջ գունեղ`երփներանգ,
Փթթում են անխոս ծաղիկներ պես֊պես
  Ծիածանվել է գարունը շիտակ`
 Միախառնելով `զուգվելով հուր֊հեզ։

 Ծիածան հագած գույների խաղում,
Քամու թևերով ծեծվում է ալիք...
 Գարնան հոգեթով կարմիրն է սանրում...
  Հրաշքե սանրով մի հրաշալիք։

 Վարդակակաչներ ալ `բոսոր֊կարմիր,
  Գարնան գույների երփներանգ խաղում,
Սիրո աշխարհն են անափ ու անծիր`
 Գարնան ծիածան կամարին  խառնում։

Վարդ ու կակաչներ տվել են կարմրին,
  Արշալույսներին`կաթիլ առ կաթիլ,
  Ամեն մի կաթից Հայոց Սուրբ հողին`
   Ալվան կակաչ է տվել ճաք ու ծիլ...

Վարդակակաչներ կարմիր`ալ կարմիր,
 Ձեզ հետ բերել եք գարուն`լուրթ երկինք
  Ման եկ աշխարհով`աշխարհներ անցիր...
  Վարդ֊կակաչները հոգով անբասիր...
   Տասնինն թիվ գարնան տասնհինգ.
   Ամեն աշխարհում միլոն ֊կես կաթիլ ...
    Մարդկային խղճին  ասում են` Լռի՛ր...


Գարուն կներես բերում ես նոր սեր...
 Երազանքներ բույլ `գեղեցիկ հուսեր,
   Իրար ես կապում լի սրտեր բազում...
   Վարդակակաչներ ` հուշ ու խոնարհում։

Ամեն մի կակաչ մի քաջ է `մի սեր,
 Սիրահար սրտի ու մոր սպասում...
  Եռաբլուր է`Ծիծեռնակաբերդ...
  Մասիստ կարոտ `Հայի աչքերում։

  Վարդակակաչներ `սևաչևա ֊աչեր,
  Վարդով եք ծնվում `կակաչով խնդում...
   Հայոց պարտեզում պիտ գան գարուններ...
    Վարդ և կակաչեն` Մասիս ֊տուն   գարուն ...

     Համլետ Հակոբյան

    09.03.2018թ. Լիճք Մարտունի

Комментариев нет:

Отправить комментарий