среда, 30 мая 2018 г.

ՀՅ Դաշնակցության վրա անգամ մտովի ցեխ շպրտողները , եթե անկեղծ են, կյանքից մի քիչ կրթություն են ստացել ,գոնե իրենց մեջ ուժ փնտրեն ֊ գտնեն`հասկանալու համար,որ այս օրը `Դաշնակցության վճռականության արդյունքն էր և Հայրենյաց սիրո հանդեպ տածած անմնացորդ նվիրումի հրամայականը ։
Այդպիսիք միշտ պետք է հիշեն՝ ընդունա՞կ են իրենք ինչ ֊որ բան հիմնադրելու,որն իր էությամբ կարևորի գոյության հիմք կլինի,կամ որի հիմքով կյանքը կարող է շարունակվել։
Մի քիչ մտածե՛ք հարգելիներս և կհամոզվեք,որ ընդհանրապես չկաք այդ հարթությունում և Դաշնակցությունն էլ ձեր հետ չի կարող վիճել .Դաշնակցության համար այդ օրակարգը չի եղել,չկա ու չի լինելու։
Դաշնակցության օրակարգը Հայության ,Հայապահպանության, Պետականաշինության,Հայ Դատի հետապնդումն է ...
Մենք անձերի հետ խնդիրներ չունենք և չենք էլ կարող ունենալ` ազգայինի գաղափարական համահայկական դպոցը պետությունների հետ կարող է հարաբերվել `ինչն էլ անում ենք `ի շահ ազգային դիմագծի պահպանման , ի բարորություն Հայաստանի Հանրապետության։
Հետևեք ձեզ և հասկացեք`ովքեր եք ,որտեղից եք գալիս և ուր եք գնում...միք մոտենա կյանքը հասկանալու այն չափին և կշռին ,որը չեք կարող անգամ տեղից հրել...սակայն թվում է ,թե կարող եք։

среда, 23 мая 2018 г.

Անարդարության մոլախոտի քաղհանն է պետք
Հեղափոխական մտքի տեր իշխանափոխությամբ միայն կփոխվի նախկին համակարգը ու կմերժվեն հին բարքերը, արմատախիլ կարվի անարդարության մոլախոտը:
Կուսակցություններ անընդհատ փոխելով ` հին մարդը իր հոգեբանությունը չի կարող փոխել , իսկ հին բարքերով նոր `ժողովրդավարական և ազգային գաղափարականի հենքով համակարգ արարելը դժվար է շատ :
Հետաքրքիր է, եթե դպրոցի ուսուցիչները դուրս են գալիս կուսակցությունից, որ պարտադրանքով են այնտեղ `ինչպես իրենք ու մենք ենք ասում, ապա կամք չունեցող`հեղեղուկ մարդը ինչպես կարող է ստրկամտության հոգեբանությունից զատվել ...
Կամ հաջորդ տարբերակը `դուրս եկան, ելքագրվեցին ՀՀԿ-ից `նույն մարդը չէ ...կուսակցությունը փոխվեց, հո անունն ու հոգեբանությունը չփոխվեց:
Հեղափոխության միջոցով մերժման նախնական փուլը ավարտված է, որպեսզի ամբողջական մերժվեն նախկին բարքերը `համակարգի հեղափոխություն է պետք, այլապես դա կդառնա իշխանափոխություն և բովանդակային առումով կնմանվի մեզ արդեն իսկ հայտնի մի քանի իշանափոխությունների :
1988-90 թթ ին կոմկուսից մասսայաբար դուրս եկան և կուսակցական/պարտիական / տոմսերից հրաժարվեցին անգամ ժողովրդավարությունն ու ազգային գաղափարախոսությունը իմպերիալիզմի կատեգորիաներ համարողներն ու ինտերնացիոնալ ազգ գաղափարախոսության ջատագովները: Հրաժարվեցին 3000 Խորհրդային ռուբլիով կուսակցական տոմսեր գնածները:
Եկան և ազգային համարեցին կեղծ կատեգորիա ,իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին <<նարինջ ուտողներ>> պիտակավորեցին:
Հետո անգամ պոլի փետը իրենց կուսակցությոն անդամության տոմս ստացավ` ամեն ինչ և ոչինչ սկզբունքով և մեր դեմ խաղ չկա գաղափարականով:
1997 թվականին նույների անպարտելին պարտվեց և մի գիշերվա մեջ կուսակցական տոմսեր դեն նետելու և նորը ստանալու գործնականը շարունակվեց մինչ մեր օրերի ժողովրդի պահանջատիրության և հեղափոխական մտքի բոցավառումները:
Սիրելիներս , եթե ձգտում ենք հեղափոխոխական մտքի զուգորդմամբ լիակատար իշխանափոխության, անհրաժեշտ է և բավարար այն քայլերի տրամաբանությունը , որ մերժենք բոլոր այն քայլերը, որոնք պետք է բերեն քաղաքական նոր առնետավազքի:
Համակարգային փոփոխությունները պետք է լինեն այն նորի սկզբը, որի միջոցով, մերժելով հին կարգերն ու բարքերը , պիտ կերտենք արդար Հայաստան:
Ես լիահույս եմ, որ միասնական ջանքերով` պետականամետությամբ կհասնենք մեր բաղձալիին` 1988 թվականին մեր երազած Հայրենիքի կերտմանն ու արարմանը:
Հարգանքներով`
Համլետ Հակոբյան

вторник, 22 мая 2018 г.

Խնդրանք և պահանջ
Հարգելիներս...
Հնարավո՞ր չէր օրենսդրական փոփոխությունների հաշվին `նպաստել արագաչափերի կողմից արձանագրված և օրինախախտումներից առաջացած տույժերի գումարները պետ.բյուջ մուքագրմանը։
Այլապես անբարեխիղճ վարորդներին զսպելու միջոցների ռիսկայնությունը բավական բարձր ցուցանիշ է գրանցելու։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հատվածում մեկ արագաչափի կիրառումը` բազմիցս շեշտվել է պատկան մարմիններին,որ քիչ է(այդ հիմնախնդիրը բարձրաձայնվել է նաև սոց.ցանցերով և շատ անգամ hamlethakobyan.blogspot.am ) խնդրել ենք,ապա պահանջել ենք ևս մեկ արագաչափի տեղադրում։
Այսօր ,երբ վարորդները տեղեկացել են,որ արագաչափերի կիրառությունը գործնականում կասեցվել է ՝արագության սահմանազանցումներն են վկայում, ճանապարհային երթևեկության կանոնների  իրավախախտումները  հասել են 90 տոկոսի։
Հարգելի վարչապետ...

Անբարեխղճության գործոնի հաշվին  նվազագույն արագությունը՝ մեր համայնքի հատվածում,100 կմ/ժամ են դարձրել  ` սահմանված առավելագույն 60 կմ/ժամ֊ի փոխարեն ։
Սա հղի է բազմավտանգ գործոններով` առավելապես այն առումով,որ Սևան֊Վարդենիս ճանապարհի Լիճք գյուղի հատվածում մայթեր չկան և այն հանդիսանում է <<Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ տանող  հիմնական ճանապարհը։