среда, 8 октября 2014 г.

Մարտունի Ինֆոտուն: Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյա...

Մարտունի Ինֆոտուն: Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյա...: Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին Հարգելի Արմեն Ռուստամյան 2013թ. Օգոստոսի 6-ին <<Տեխնոման>> ՍՊ ընկե...

Մարտունի Ինֆոտուն: Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյա...

Մարտունի Ինֆոտուն: Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյա...: Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին Հարգելի Արմեն Ռուստամյան 2013թ. Օգոստոսի 6-ին <<Տեխնոման>> ՍՊ ընկե...
Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին

Հարգելի Արմեն Ռուստամյան
2013թ. Օգոստոսի 6-ին <<Տեխնոման>> ՍՊ ընկերությունը կեղծ հանրային լսումներ կազմակերպելու հիման վրա ցանկացավ շահագործել  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող հանքային ջրի աղբյուրը :
Հիմնավոր փաստերով ապացուցված է այն հանգամանքը,որ հունիսի 13-ին << կայացած հանրային լսումը>> ըստ լսումների արձանագրության, որին մասնակցել էին Լիճք համայնքի նախկին ղեկավար Շամս Հայրապետյանը, գյուղապետ Գնել Գրիգորյանը, գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ Լևոն Աղաբեկյանը, Մեսրոպ Գեղամյանը, Պարգև Հոխիկյանը և գյուղապետի օգնական Պավլիկ Երեմյանը, չեն կարող համարվել օրինական մի պարզ պատճառով. Շամս Հայրապետյանը և Լևոն Աղաբեկյանը այդ լսումներին ներկա չեն եղել ,  Լևոն Աղաբեկյանի ստորագրությունը չի համապատասխանում  իր պաշտոնական ստորագրությանը, իսկ համայնքի ղեկավարն էլ 12.08,2013թ-ին Գավառի բնապահպանական տեղեկատվական հասարակական Օրհուս կենտրոնին թվ 121 գրությամբ փաստել է այդ լսումների անօրինական լինելը:
Տեղեկացնում ենք նաև,որ Լիճք համայնքի ղեկավարը դրսևորելով անգործություն, անհիմն կերպով, խախտելով ՀՀ Հողային օրենսգրքի 102 –րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները , Լիճք համայնքում գործող <<Աշոտ>> սպ ընկերությանն է 2013 թվականի ապրիլի 26-ին կադաստրային արժեքով վաճառել  2005թ. վարձակալական հիմունքներով օգտագործման ենթակա հողակտորը: Վարձակալական պայմանագիրը կնքվել է նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանի և իր որդու `<<Աշոտ>> սպ ընկերության տնօրեն Խաչիկ Հայրապետյանի միջև: Սակայն կազմակերպությունը 3 տարի անընդմեջ, մինչև 2013 թվականի հոկտեմբերի 20-ը չի կատարել իր հարկային պարտավորությունները`միտումնավոր խուսափելով օրենքով սահմանված պարտականություններից:
Փաստենք նաև, որ Խաչիկ Հայրապետյանը 2012 թվականից ապրում է Երևանում,այդ ընթացքում գտնվել է արտագնա աշխատանքի մեջ և չէր կարող ստորագրել գործարքներ:
Համայնքի ղեկավարը մի քանի անգամ շեշտել է, եթե հարցը չլուծվի իշխանությունների  պահանջով, ապա համայքը կզրկվի բոլոր պետական ծրագրերից:
<<Տեխնոման>>ՍՊԸ ներկայացուցիչները օգոստոսի 8-ին շահարկում էին  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունը, որ իր թույլտվությունն էլ կա, սակայն վերջինս այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում և նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ փաստեց դա, որին ներկա է գտնվել նաև Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը: Պարոն մարզպետը վստահեցրել էր նաև , որ միջոցներ է ձեռք առնելու այդ խնդրին լուծումներ տալու համար, որն էլ ի նպաստ կլինի համայնքին:
Սակայն այդ խոստումներն էլ խաբկանք էին` ժամանակ շահելու համար : Մի քանի անգամ լրատվամիջոցների, Բնապահպանական հասարակական կազմակերպությունների  կողմից հանդիպումներ եղան թե համայնքում, թե գյուղապետարանում `<<Տեխնոման>> ՍՊ ընկերությունը միշտ էլ հրաժարվեց այդ հանդիպումներից:  Մարզային և տեղական իշխանությունները դիմեցին  իրենց հարազատ կուսակցության ձեռագրին`կիրառելով ճնշումներ, բանսարկություններ, օլիգարխիկ համակարգին հովանավորել, ծառայել նաև  նախագահի անունն էին անտեղի  շահարկում:
Մենք դեմ չենք  երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, սակայն դեմ ենք անօրինականությունների հիմքով ժողովրդի արյունը քամելուն, վախի մտնոլորտի և <<բեսպրեդելի>>շարունակմանը, քաղաքական երանգների արտահայտմանը:
Հանքային աղբյուրի հորանի մաքրման աշխատանքներ կատարելուց հետո ,2014 թվականի փետրվարից սկսած, աղբյուրը պարբերաբար ցամաքում էր, իսկ այսօր այն այլևս որպես աղբյուր գոյություն չունի. ջուր չի գալիս: Իսկ ածխաթթու  գազի  արդյունահանման գործարանն աշխատում է` համապատասխան հումքը ստանալով հարևանությամբ գործող <<Գոս>>ՓԲԸ –ից: Հետաքրքիր է ինչ փորձաքննություն էր , որ նման կերպ վարվեցին այդ բուժիչ հանքային բնական աղբյուրի հետ:
Մենք չենք վստահում մեր համայնքի ղեկավարին, պետական բոլոր պատկան մարմիններին քանի որ նրանք  օլիգարխներին, իշխանություններին տուրք տալով, իրենց  մանկլավիկների հետ ոտնահարեցին  մեր պապերի ժառանգությունը, սերունդների պատիվը: Գործող համայնքի ղեկավարը  համագործակցելով իր նախորդի հետ,  քաոսի վերածեց համայնքը, իր անվճռականությամբ ու հեղեղուկ պահվածքով: Մենք ոչ մի կուսակցության համար քաղաքական դիվիդենտներ չենք ստեղծում, սակայն անարդար կլինի մեկ անգամ ևս չշեշտել, որ միայն ՀՅ դաշնակցության Լիճքի խմբի ընկերները մեր կողքին կանգնեցին ` իրենց հնարավորություններով պաշտպանեցին , պաշտպանում են մեր համայնքի շահերը իրենց հայտարարություններով,  համայնքի ավագանուն և ղեկավարին քաղաքական  պահանջներ ներկայացնելով `պայքարի  առաջին շարքերում կանգնելով:
Խնդրում ենք պատկան մարմինների ուշադրությանը հրավիրել վերը նշված կոռուպցիոն դրսևորումները, բնական աղետին  `արդարության հաստատման համար:
Մենք հավատում և վստահում ենք Ձեզ ու համոզված ենք, որ կկանգնեք մեր արդար պահանջի կողքին:
Հ.Գ
Անուններ չենք հրապարակում որպեսզի չահաբեկեն մեր ընկերներին և  նրանց ընտանիքներին, քանի որ  Արցախյան ազատամարտի նվիրյալ Հրաչ Մուրադյանին սպանողների նմաններից  և այս իշխանական համակարգից  ամեն ինչ սպասելի է:
Մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը մերն է ու չենք հեռանա մեր հայրենիքից, ամենավտանգավոր պահին  օլիգարխների ու նրանց կամակատարներից շատերը պարզապես կփախչեն մեր հայրենիքից  և դա պատմության կողմից ապացուցված անհերքելի փաստ է նաև:
Հարգանքներով` Լիճքի հանքային ջրի աղբյուրի  համար պայքարի նախաձեռնող խումբ:
                              <<Սիրվան>> քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կրթախորհրդատվական կենտրոն Հասարակական Կազմակերպություն: