Հարգելիներս...
Հասել ենք մի հանգրվանի,մի բարձրակետի `որտեղից վերադարձ հնին անկարելի է ,իսկ առաջ շարժվելու համար պետք է համախոհություն և մեկմեկու հասկանալու անհրաժեշտություն ի շահ Հայաստանի Հանրապետության ...
Ժամանակն է մեկ անգամ դասեր քաղել պատմությունից ...հարգել միմյանց,սիրել ազգովի Մեր Հայրենիքը:
Հիշելով մեծերից մեզ հասած ու միշտ հաշտության եզրերը հարթեցնող 《Եթե մի քիչ փորփրենք կա'մ ծանոթ կլինենք կա'մ խնամիական ինչ-որ կապ կգտնենք,կա'մ հարազատ կդառնանք,կա'մ բարեկամ》
Եկեք չփորփրենք `այլ գոնե մեկ անգամ ապրենք այս տրամադրությամբ:
Միշտ ասել ու կասեմ.《Մենք Հայ ենք ,իսկ Հայ նշանակում է Բարեկամ》:
Եկեք պառակտումի փոխարեն գնանք միասնության ...հիշելով Դարեհ 1-ին.《Հայերին անհնար է հաղթել.Հայերին հնարավոր է բաժանել》
Մեկ անգամ ապրենք դասեր քաղելով պատմությունից:
