вторник, 25 декабря 2012 г.

Մարտունի Ինֆոտուն: Ավտոմայրուղին` դպրոցի ճամփա

Մարտունի Ինֆոտուն: Ավտոմայրուղին` դպրոցի ճամփա: Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայ...

понедельник, 3 декабря 2012 г.

ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ: ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ

ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ: ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ: Հիշի ՛ ր, տղաս, ուսուցչին պետք է միշտ ոտքի կանգնած դիմավորել… Լիպարիտ Սարգսյան Նոյեմբերի 23-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տոնա...

четверг, 11 октября 2012 г.

Պատռել են համայնքի ղեկավարի թեկնածուի քարոզչական պաստառները

Պատռել են համայնքի ղեկավարի թեկնածուի քարոզչական պաստառները

Մեծարգո Նախագահ

Ես`Միշա Երեմի Սիմոնյանս, բնակվում եմ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում:
Հաշմանդամ եմ, ունեմ երկու երեխա: Կորցրել եմ երկու որդիներիս, որոնցից Սիմոն Սիմոնյանը կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել մի շարք մարտական գործողությունների, ապա զոհվել է 1994 թվականին: Երկու անգամ  սրտի վիրահատություն եմ տարել  , փոքր որդիս այս տարի ընդունվել է ռազմական ինստիտուտ` շարունակելու եղբոր կիսատ թողած գործը:
   Վերջին չորս տարիների ընթացքում բազմիցս դիմել եմ Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանին, որն էլ է մասանակցել Արցախյան ազատամարտին, մեկ խնդրանքով , օգնության կարգով գոնե գազիֆիկացնել բնակարանս, սակայն մի քանի անգամ չնչին գումարներ է հատկացրել , որոնք ծախսվել են դեղորայքներիս գնելու վրա;
    Վերջերս ՏԻմ ընտրությունների նախընտրական շրջանում նա հպարտորեն նշում էր, թե օգնություններ է տրամադրել ժողովրդին և այնպես էր խոսում կարծես իր սեփական գրպանից է այն տրամադրել ու ոչ մի անգամ իր խոսքում չնշեծ օգնությունների իրական հասցեականության մասին: Ես չեմ զարմանում , քանի որ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում օգնություններ է տրամադրել նրանց , որոնցից շատերին դրա կարիքը չկար: Ես ոչ ոքի դեմ չեմ, բայց կխնդրեի հանձնարարել ստուգելու օգնություների հասցեականությունը և ինչու այն չի տրամադրվում նրանց ովքեր դրա կարիքը բոլորից շատ ունեն: Եթե նա չի ամաչում ապա ինչու ոչ մի անգամ չի հրապարակել օգնությունների ցուցակը, որը նաև օրենքի պահանջ է, քանի որ իմ նման սոցիալապես անապահով ընտանիքների պատասխանը չէր կարող տալ:Այնինչ իր նախընտրական ծրագրում կար հրապարակայնություն ապահովելու արդեն իսկ կեղծ խոստում` որն էլ  իր համար հիմք էր  դարձրել փնովելու նախկին համայնքի ղեկավարին,:  Ես ապրում եմ կենցաղային տարրական պայմաններում ու ցախ եմ բերում մոտակա անտառից ոչ միայն ձմեռելու անգամ ճաշ եփելու համար: Պարզապես ամաչում եմ, որ դիմում եմ Ձեզ, քանի որ իմ առողջության բացակայությունն է  ինձ ստիպում նման կերպ վարվել, ժամանակին արտագնա աշխատանքով կարողացել եմ ապահովել ընտանիքիս հոգսերը`պահեստազորի կապիտան եմ և եթե երկրիս վտանգ սպառնա պատրաստ կլինեմ այս վիճակով  սատար կանգնել հայրենիքիս:
  Ցավում եմ, որ ազատամարտիկ համայնքի ղեկավարը չի հարգում զոհված ազատամարտիկի ընտանիքը և անիմաստ  լավություններ է անում մարդկանց , դա էլ է բնական, բայց ոչ  թե անարգելով մյուսների տարրրական պայմաններով ապահովելու իրավունքը,իսկ այս տարի ապրիլ ամսից էլ  զրկվել ենք խմելու ջրից և ջուր ենք բերում  հարևաններից, մի քանի անգամ դիմել եմ պատկան մարմիններին , սակայն ոչ մի արձագանք...
   Չնայած նա  վերընտրվել է, սակայն հույսեր չունեմ, որ նույն գործելակերպի հնարավորությունները չի շարունակի, ուստի խնդրում եմ  հետևողականություն ցուցաբերել, պահանջել  հրապարակելու օգնությունների ցուցակները և պատասխանատվության կանչել ազգային արժանապատվությունը ոտնահարողին:
  Ես բողոքական չեմ, պարզապես համբերության բաժակս լցվեց ու չեմ կարող լռել, գոնե ձեր միջնորդությամբ իմ ընտանիքին պետությունն թող ապահովի ապրելու տարրական պայմաններ, եթե դուք տեսնեք իմ ընտանիքի կենցաղային պայմանները, ապա համոզված եմ , որ  Ձեզ շատ վատ կզգաք…
  Կներեք ինձ, այլևս ելք չկար:

Հարգանքներով ` զոհված ազատամարտիկի հայր Միշա Սիմոնյան

Հեռ. 094 62 79 40

понедельник, 10 сентября 2012 г.

четверг, 6 сентября 2012 г.


                                                 Սիրելի Լիճքեցիներ

Սկսվել է նախընտրական քարոզչությունը…
Համոզված կարող եմ ասել Ձեզ, որ պայքարի մեջ եմ մտել միայն արդար, ազատ ու քաղաքակիրթ մրցակցության ձևաչափով:
 Ես կարիք չունեմ փնովելու մրցակցիս, քանի որ  նման գործելաոճը իմ  սկզբունքներին չի համապատասխանում, սակայն ցանկանում եմ ապացուցել, որ հնարավոր է ունենալ օրինակելի համայնք, որին մատնացույց կանեն շատերը, իսկ դա այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ օրենքի գերակայությունը այն իրական պայմանն է, որի միջոցով իրագործելի կդառնա այս գաղափարը:
  Չորս տարի առաջ մենք, գործող համայնքի ղեկավարի հետ համախորհուրդ, մեր առջև նպատակներ էինք դրել, մշակվել էին ծրագրեր, որոնց իրագործման համար հրապարակայնություն ապահովող գործիքներ էին անհրաժեշտ, սակայն վերջինս շեղվեց այս ուղեգծից, և իրագործվելիք շատ ծրագրեր մնացին թղթի վրա:
   Ոչ մի դեպքում անիրագործելի սուտ խոստումներ չենք տալու`  Ձեր վստահությանն արժանանալու համար: Կգա ժամանակը, և Դուք  կհամոզվեք, սակայն մեկ բան կարող եմ խոստանալ. իմ համար փողը գերագույն նպատակ չէ, քանի որ այսպես եմ գործել, ապրել, աշխատել և դաստիարակվել, իսկ նման հնարավորություններ շատ եմ ունեցել:           Ով քչից չի գոհանում, նա դատապարտված է: Սա է կյանքի խորհուրդը, արժանապատվության բանալին և մարդ  մնալու  կարևորագույն նախապայմանը…
   Ես ցանկանում եմ Ձեր օժանդակությամբ   իրականացնել մեր գաղափարները, որպեսզի ունենանք ոչ թե մտացածին, այլ օրինակելի համայնք, որը պետականության հիմքն է ու բարեկեցիկ ապրելու   գրավականը:
  Ողջունում եմ իմ մրցակցին, ավագանու բոլոր առաջադրված թեկնածուներին և խնդրում   առաջնորդվել ժողովրդավարության  հիմնարար  արժեքներով, պայմաններով և հատկապես` հանդուրժողականությամբ:  
    Քաղաքակիրթ ընտրապայքարը կստիպի ասել այն, ինչ քո գաղափարին է պատկանում և թույլ չի տա մոռացության տալ այն, ինչն արվել է բոլորիս հետևողականության ու գաղափարների շնորհիվ:    
     Մենք իրավունք չունենք չենթարկվելու հասարակական կարծիքի ուժին…     Հասարակական շահը միշտ էլ առաջնային է եղել իմ կյանքի, աշխատանքային, հասարակական, քաղաքական-գաղափարական կենսափորձի ընթացքում…
    Ես սիրում եմ իմ հայրենիքը, Լիճք համայնքը, Ձեզ և համոզված կարող եմ ասել, որ գալիս եմ ապացուցելու ասածներս: 
Խնդրում եմ աջակցել այս գաղափարների իրականացման ազնիվ գործին:  

Խորին հարգանքներով` Լիճք համայնքի ղեկավարի թեկնածու
                                                                                            Համլետ   Հակոբյան

пятница, 31 августа 2012 г.

вторник, 22 мая 2012 г.

Մարտունի ԻնֆոՏուն: Համայնքի գլխավոր հատակագիծն արժե 9,6 միլիոն դրամ

Մարտունի ԻնֆոՏուն: Համայնքի գլխավոր հատակագիծն արժե 9,6 միլիոն դրամ: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ֆոնդային բյուջեն կազմում է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ: Համայնքում հողի սեփականության գրանցումներից հետո շուրջ...

Մարտունի ԻնֆոՏուն: Հասել են ազգայինին` ամոթն էլ կամաչեր

Մարտունի ԻնֆոՏուն: Հասել են ազգայինին` ամոթն էլ կամաչեր: Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան: Դա խորացնում է կյանքի իմաստը:                               Դ.Դեմիրճյան ...

Մարտունի ԻնֆոՏուն: Հասել են ազգայինին` ամոթն էլ կամաչեր

Մարտունի ԻնֆոՏուն: Հասել են ազգայինին` ամոթն էլ կամաչեր: Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան: Դա խորացնում է կյանքի իմաստը:                               Դ.Դեմիրճյան ...

Մարտունի ԻնֆոՏուն: Պատռված պաստառները` ոստիկանության տեսադաշտից դուրս...

Մարտունի ԻնֆոՏուն: Պատռված պաստառները` ոստիկանության տեսադաշտից դուրս...: Ոստիկանության Մարտունու բաժինն, ըստ իս, կամ քնած է, կամ էլ` չի ցանկանում միջամտել նախընտրական գործընթացի օրենքին համապատասխան իրականացմ...

Մարտունի ԻնֆոՏուն: Ուշքի եկեք. ընտրական առևտրի հետևանքներն առավել ծա...

Մարտունի ԻնֆոՏուն: Ուշքի եկեք. ընտրական առևտրի հետևանքներն առավել ծա...: Լուսանկարը` Panorama.am -ի Բոլորիդ հրավիրում եմ վաղն այցելել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտ` Մարտունի-Երևան ավտոմա...

четверг, 12 апреля 2012 г.

Ալադինի կախարդական լամպ կամ մեծամասնական ընտրակարգը` պատուհաս

Ինչպես գիտենք, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունները նամակ էին հղել ՀՀ ԱԺ Նախագահին, որի հիման վրա էլ փետրվարի 28-ին խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին` կապված 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնության հետ: Ցավոք, այն արժանացավ խորհրդարանական իշխող մեծամասնության անհասկանալի հակազդեցությանը: Այն, որ համամասնական ընտրակարգը ժողովրդավարական պետության կառուցման լավագույն ճանապարհն է, ընդունում էին նաև ՀՀԿ-ական պատգամավորները` միաժամանակ տրամագծորեն հակառակ «հակափաստարկ-հիմնավորում» բերելով: Ըստ նրանց, այդ նախաձեռնությունը ժամանակավրեպ է, մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորներն ապահովում են տարածքների ընտրողների հետ կապը... Այս պատճառաբանությունը առավել քան ծիծաղելի է` հաշվի առնելով մեր իրականությունը...

четверг, 5 апреля 2012 г.

Անլուծելի խնդիրներ` գյուղապետարանի ամենամյա հաշվետվությունից առաջ ու հետո




Այսօր ես կցանկանայի ևս մեկ անգամ խոսել Մարտունու տարածաշրջանում գտնվող մեր գյուղի մեծաթիվ հիմնախնդիրներից 3-ի մասին` հետահայաց ներկայացնելով նաև դրանց արծարծման վերջին փորձերը: