Մենք ենք բանտարկել`մերը այդ խղճից,
Եվ ուրիշներից պահանջում են `ի՞նչ...
Վանել ենք մեղքի բաժինը մեզնից`
Փնտրում մեղավոր խղճով մեր անխիղճ։
-Ցավ, ափսո՜ս կասենք ,-հետոն ավարտից...
Մեծարանք `պատիվ, ցավ ու ափսոսանք...
Խոնարհվիր որքան կուզես `օգուտն ի՞նչ,
Հանել ենք խաչին մեղք ու պարսավանք...
Հացուրացները ընտրյալներ կյանքից`
Ժողովրդից են քամել խիղճը `ա՜խ,
Ցավով եմ ասում `սարսափ չէ ու վախ...
Գնվել են փողով...մարդիկ`մարդկանցից։
Աղը կտրել են կյանքի խմորից,
Հացի համի մեջ աղ չկա արդեն,
Աղը նույն խիղճն է`մարդը մարդու դեմ`
Կյանքն էլ անտարբեր` վաճառված աղից։
Խղճի սուրբ հացը `պղծվել է,սրբից,
Սրբապղծվել հոգին մարդկային,
Նույն մուրճն է`մեխած հավատքը խաչին,
Նույն խիղճն է ծեծված մուրճի զարկերից։
Ինչից եք խոսում, զարմանքն է ինչու՞...
Երեսուն արծաթ `պատիվն է մարդու...
Զարմանում եք, որ խիղճը առանց աղ,
Կյանքի հացի մեջ հունցում են `ավա՜ղ...
17.03.2017թ. Մարտունի Լիճք
Մեղավորները անմեղ են դարձել
Մեղավորները անմեղ են դարձել,
Անմեղները ՝անմեղ , մեղավոր,
Մարող կրակը կանթեղ է դարձել,
Իսկ նույն կանթեղը մի կրակ մարող:
Եվ այդ ամենը մենք են համոզել,
Գիտենք , որ այդպես չէ պնդում ենք ցավոք,
Եվ ով էլ գիտի տեղերն է փոխվել,
Այսօր ասել է ՝այդպես է, իրոք...
Իմաստը ոմանց՝ մարդուց է զատվել,
Չգիտես ովքեր են ինչեր են արդյոք ,
Արժանապատվութան անունն է խեղվել՝
Դարձել է դաժան մի վարք անողոք :
Հոգեկերտվածքը դարձրել են անուրջ,
Կորցրել են մարդու ոգին պատվական ,
Գիտեն ՝ անուն է թանկարժեք մի բան ,
Ուզում են գնել էությամբ անլուրջ :
Լսել են ՝ սակայն չգիտեն, հաստատ,
Որ իրենց հոգին ծախել են վաղուց,
Վաճառքից դիզած մեղքերով առատ,
Գնում են պատվի ապտակը Աստծուց:
Նրանց կմնա մի մեղք հողաթումբ՝
Անտեսված, լքված՝ մաշվող մի բլուր,
Կգտնեն մի օր ոսկրերի մի խումբ,
Կնետեն մարդիկ չգիտենք, թե ուր:
11.11.2015թ.
Շատերի համար
Շատերի համար ես հուշ կդառնամ,
Իսկ ոմանց համար պարզապես մի քար,
Միայն , թե հանգիստ ապրեմ ու գնամ,
Որքան ել ատեն ՝ իմ սիրտն է արդար:
Չէ որ այդ սիրտը գիտի ճիշտ սիրել,
Չի խաբել երբեք ուրիշի նման,
Կեղծ խոսքեր երբեք, երբեք չի ասել,
Չի եղել երբեք նենգ ու դավաճան:
Ով այդ չգիտի կարող եմ ասել,
Եթե չես սիրում ինքդ քեզ ներսում,
Ինչպես կարող ես ուրիշին սիրել,
Եվ այդպես ո՞վ է ուրիշին սիրում:
Ես երբեք ինձ շա՜տ ֊շա՜տ չեմ մեծարել,
Ես իմ էությամբ մարդ եմ հասարակ,
Թեկուզ շատերից շատ եմ հասկացել,
Ես հասկացել եմ ՝լռել շարունակ:
Բոլորն էլ նույն են , մեկ միս ու արյուն,
Սակայն տարբեր են մարդ ողնաշարով,
Մարդ կա , որ կյանքում իր խիղճն է մաքուր,
Մարդ կա անունն է մարդ իր տեսակով:
Այսօր այսպես է, այդպես է եղել,
Պետք չէ նեղանալ աշխարհից, կյանքից,
Այդպես եղել է ու դեռ կլինի,
Մարդը նույն մարդն է իր ծնված օրից:
Եվ պետք է հուսալ , որ քեզ կհիշեն,
Որքան էլ այսօր քեզ չհավատան,
Այն մարդը մարդ չէ, որին միշտ սիրեն,
Աստված չի ծնել մարդուց մեծ գազան:
Որքան էլ լավն ենք այդքան էլ դաժան,
Պետք է մի բանից վախենալ միայն,
Պատիվը կորցնել ՝ ինքդ քեզ ատել,
Այս դեպքում կլնես մամռոտ մի տապան։
Շատերի համար ես կանմահանամ,
Ինձ չեն ճանաչի , սակայն կսիրեն,
Ոմանց համար էլ կատվեմ անսահման,
Ես իմ իմաստով ՝ պարզությամբ այսքան:
16.11.2015թ. Լիճք Մարտունի
Բարև։
֊Լսում ե'ս ,թե ուշ է արդեն`
Ասելու համար արժեքը խոհեմ,
Խորունկ իմաստը մի դարձրու անդեմ .
Չլսես,մեկ է նամակով կասեմ։
Նամակը թուղթ է կշռում թեթև`
Խոսքերը ծանր ու չկա կշեռք,
Որ կշիռ չափի սրտաչափ բարև`
Սիրտը կշռի .կշռող է պետք։
Հոգուս սահմանին սահմաններ են պետք,
Իմ սահմանները իմ սերն է գծել`
Անվերջ են ,անծայր սիրուս հարցրեք,
Մեկ սահմանաքար կարո՞ղ է նշել։
Գոնե լռելով ինձ ասա բարև.
Ուրիշ բան պետք չէ ,միայն մեկ բարև
Թե ուշացել եմ ,կամ ուշ է արդեն
Կգա մի օր էլ ,երբ բացվի արև
Կասեմ ուշացած .քեզ բարի գիշեր։
Ու դա կլինի բարևին կշեռք,
Սրտաչափ սրտիս նժարով չափել,
Հոգուս մեջ սպի `բարևի մի հետք,
Պետք չէր քեզ համար.ինձ է այն շատ պետք։
Ոչ մի բարև էլ չի լինում անպետք,
Մերժված նամակն էլ չի կարող ներել.
Մի օր բարևս կլինի քեզ պետք,
Ես քեզ չեմ ասի `շատ ես ուշացել,
Թեկուզ արդար է `չի լինի մի դեպք,
Երբ բարև ասես `
քեզ չասեմ...
Բարև...
21.03.2016թ. Լիճք Մարտունի
Կյանքի քարավան
Ծովի ավազները քամուց քշվելով `
Դարձան անապատ անհույս անկենդան...
Արևի ջերմից անվերջ շիկնելով,
Հալածվում են լուռ խորշակից դաժան...
Ու քարավանը արձակ եզերքով...
Գնում է հանդարտ դեպի լայն հեռուն,
Ավազե հսկա լեռներ տիրելով,
Պայքարում է լուռ ոգով աննկուն։
Կյանքի քարավան.- այդ ու ՞ր ես գնում,
Մեր կայնքը նման է քո նպատակին...
Պայքար է անվերջ ` հաղթանակ ,անկում ...
Եվ չենք վհատվել այդ ճանապարհին...
Այրում է անվերջ արևը , տանջում...
Ծովի թաց շնչից պոկված ավազին...
Ավազը ծովն էր քանդում ու տանում...
Իսկ այստեղ գժված `չորացնող քամին...
Կյանքի անապատ. ֊մեզ ու՞ր ես տանում ,
Հոգնած `այս կյանքի անտուն ճամփեքին...
Հոգնած ոտքի տակի ավազն է փախչում...
Կանգուն եմ `անպարտ , հպարտ , անկոտրուն ..
Ծովի ավազնե'ր քամուց քշվելով...
Փոխվել եք ձևում բազմաբովանդակ...
Քամու թևերի անվերջ սուրալով...
Մեզ `քարավանին պատվեցիք լի կամք...
02. 02.2012 թ. Լիճք Մարտունի
Սրտիդ չափ
Կարոտ եմ քեզ սրտիդ չափ,
Սրտիդ չափը դու կասես,
Այն արձակ է ու անափ...
Թե չափելին այդ անչափ`
բռիս չափինն ասես`
անունով բուռ` ինքն անափ...
անվան`տեսքին չխաբվես...
Սիրո հեղեղ է տարափ...
կարոտս ներկում եմ այդպես,
Բնության շունչ `սրտաչափ...
Գարնան շնչող փարթամն ես`
Ծաղկաբույր մի անուշ մրափ...
Քեզ հասկանամ սրտիդ չափ,
Որքանով` սիրտդ կասի քեզ,
Սրտիս է խոսել լուռ սարսափ...
Չափիր `սիրտս չտանես...
Իմը չափիր սրտիդ չափ,
Ինչ ասեմ քեզ` դու գիտես...
Կարոտ ու սերս այնչափ...
Սրտանց -սրտով կչափես...
Կուզեմ սրտիդ չափը շատ`
լիներ իմնից շատ ու շատ`
Իմ սրտից մեծ` անարատ...
Ես ինչ գիտեմ.դու գիտես`
Սրտիդ ափը `սրտաչափ...
Իմ ափերը լինեն քեզ...
Չունեն սահման `վերջ ու ափ...
22.02.2017թ. Լիճք Մարտունի
Արժանի փայ
Կյանքն է դարձել թշվառական`
Թշվառներից հոգու վկան...
Քեզ կդարձնեն`ցավ է, թշվառ...
Չտես սրտով `սոված֊չկամ։
Ցավ է `պետք է հերոսանան,
Կամ դափնիներ ձոնվեն նրանց...
Մարդ անունը պիտ ուրանան,
Անուն `պատիվ ճիշտն ուրացած։
Եվ այդ տեսակ թշվառական,
Կվաստակեն ան նախածանց...
Մարդ անունից այնքան առաջ`
Որքան պետք է արժանին ,կա՜մ...
Եվ հավաքած նման մարդկանց,
Կյանքն էլ կանեն իրենց նման,
Կյա՜նք `ինչու՞ ես դարձել այդքան...
Հանդուրժող ու խեղճ`խեղճացած։
Որ կարկատեն քեզ կարկատան,
Ցնցոտինե հոգով սոված.
Երբ ոգեսով ու մուրացկան...
Չմարդը քեզ կոչի սոված։
Հարուստ ես կյանք `պատիվ ,քեզ փառք,
Գիտես չափել չափ ու սահման...
Գիտես ում տալ հարկ,տուրք և պարտք...
Վերջակետով ... անվերջաբան։
Կյանք այն մարդիկ թշվառական,
Որ պատվում են իրենց նման...
Ժամանակ ես տալիս թշվառ...
Ծառայելով խոնարհաբար,
Ու թվում է խեղճ ես այնքան...
Որ... չես հանում ծպտուն ու բառ...
Ու երբ գա օրն հարստության...
Կբաժանես քեզ անաչառ...
Քո կտակին ժառանգաբար...
Արժանվույնս փայ կստանան։
Մարդ կա հասու փայն է թշվառ...
Մարդ կա փայը` ինքդ ես անմար...
16.03.2018թ. Լիճք Մարտունի
Երբ տեղս զգաս `կգաս.
Ես քո բարեկամն եմ, հարազատն ու ծանոթը...
Ամենակարևորը`ընկեր...չմոռանաս,
Քո գաղտնիքնեը սրտում պահողը։
Ինձանից երբեք չես տեսնի վնաս,
Քեզ են վստահում հոգիս`իմ սիրտը,
Երբ ինձ կարոտես համառ չդառնաս...
Ընդունիր` ես եմ միշտ մեղավորը։
Երբ բարձին գլուխդ դնես` քնանաս...
Մի պահ մտածիր` դատա՞րկ չէ իմ տեղը.
Եթե առանց ինձ քոնը հասկանաս,
Ուղարկիր դու ինձ գրողի ծոցը։
Կոպիտ ասացի ինչ արած .իմն են,
Անգամ ինձ տված քո պատժաչափը...
Ինձ կհասկանաս, երբ էլ չլինեմ...
Չլինելուց հետո է `սիրո անափը։
Ես չեմ նեղանա ու չեմ նեղացել,
Ես եմ սխալը և դու լոկ ճիշտը,
Ես ընդունել եմ `դու չես հասկացել,
Անխիղճն օտարն է `լավն է իմ խիղճը։
Մի օր երբ թախծես և թախիծ զգաս,
Ուրեմն զգացել ես իմն ու իմ տեղը,
Քարոտ `քարքարոտ ճամփով հետ չգաս...
Քոնն է ասպետական իմ արահետը։
Ներիր սիրելիս դավն է ու կեղծը...
Սև կատու անցած մեր մեջ այդ գիշեր,
Մի կողմ `դեն նետենք չարակամ մտքեր.
Հավատարմության խաչն է ու սերը...
Կատուն լավ գիտի ցավի ճիշտ տեղը...
Երբ ցավս զգաս `չգտնես տեղը...
Նույն այն չար կատվից հարցրու դեղը...
Կգա `կնստի ձախ կրծքիս վրա...
Ցույց կտա սրտիս `կարոտն ու սերը։
15.03.2018թ. Լիճք Մարտունի
Հարցնե՞մ ...եթե՞...
Թվաց նեղացել ես ` ուզեցի հարցնել,
Հետո հասկացա ` հարցնել պետք չէր...
Ամեն հարցական նշանն էր կորցնել...
Ավա՜ղ...ինձ համար ` քեզ, ափսոսանք չէր...
Գուցե մեղավոր եմ և մեղք եմ գործել,
Թողության մեղքի ` ներման համար էր...
Թեկուզ մեղավոր հայցվոր եմ դարձել...
Պատժվեցի ` սակայն պարզ դարձավ.պետք էր...
Պատասխանները սիրտս է պարտակել,
Այդ մասին միայն երկուսս գիտենք...
Իմ հարցը պետք էր ` քոնն էր ան և պետք
Իմն էր հարցական` լոկ քոնը շեշտեր...
Թվաց նեղացել ես և այդպես թվաց...
Իմ թվացյալն էր այդքանով հանդերձ...
Ինձ իմ հարցերից նեղացած մնաց ...
Հեռու մնալը `սաստող `շնչահեղձ...
Ուրեմն բառը ` ճիշտ էր նեղացել,
Որ ինձ ստիպեց ` վերջ տալ...չգրել,
Հարցնեմ` նեղացե՞լ ես ` այդպես չթվաց...
Քոնը նեղացած ` իմ մեջ հարց մնաց։
Վստահությունը հեշտ չէ կորցնելը
Սակայն շատ հեշտ է հակառակն անել...
Կասկածելն որքան դյուրին է `հեշտ է...
Համոզելն է բարդ ` համոզվել պե՞տք չէ...
Այսօր չի թվում ` պե՞տք չէր հարցնել...
Պետք չէր նեղացնել ` նեղանալն հեշտ է...
Դժվար է սիրվել ֊ սիրելով , կամ չէ...
Քոնը կորցրե՞ցի , երբ չէի գտել...
Ես նեղացել եմ և ինչու ` գիտե՞ս...
Եթե մտածես ` չես ասի եթե...
Երանի մի պահ կուրծքս սրատես...
Կհասկանաս սիրտս և՛ ծուռ և՛ խենթ է...
17.03.2018թ. Լիճք Մարտունի
Հասկանում եմ ստվերներիս
Հասկանում եմ իմ հուշարար ստվերներին,
Երբ տեսել եմ ու չեմ տեսել վազվզոցին,
Երբ ժամերն են ինձ բոլորել պարզ ու թաքուն
Պատերի տակ , լճակի մոտ`սարի դոշին։
Ինձ կանչել են սարերն ի վեր
Ձեռքը մեկնել` տեսանելին
Մեկնած ձեռքին լոկ ստվեր եմ ես համարել`
Ինձ չեմ տեսել `ինձ խրատող իրականին։
Լճակի մոտ `ետ են պահել
Ամեն փոսից ինձ անծանոթ
Ինձ գրկել ու ափն են հանել`
Ստվերներս ինձ այդքան խորթ։
Պատերի տակ ինձ չեն թողել
Տարվել անդուր թղթախաղին,
Ձեռք են մեկնել `քաշել,տարել
Դարձել վեճն ու քաքշոցին։
Հասկանում եմ ինձ կամեցող ստվերներին
Ու նման չեն ներկաներն այն հներին
Իրենց վարքով` տեսակներով ու հասակով
Ձեռք են մեկնում միայն շահով
Նմանվելով մեր այսօրվա իրականին։
Հասկանում եմ նույնիսկ, անգամ ,
այս շահամոլ ստվերներին
Ուզեն֊չուզեն պատը չկա` ծախվեց շահին,
Լճակի մոտ հարկ են գանձում ստվերներից,
Ուղեփակոց ցցած անգամ սարի դոշին`
Անցաթղթով բաց են թողնում ստվերներիս։
Հասկանում եմ ` չհասկցա ստվերներիս.
Հուշում էին ,կանչում էին՝ ոչ նեղ օրից։
08.07.2016թ. Լիճք Մարտունի
Քե'զ հաջող
Սու'տ է կարոտել բազմոցին նստած`
Սուրճն էլ սեղանիդ` բամբասանքներով
Քո նմաններով բացմոցին բազմած`
Զուր միք կարոտի տաք սրճի բույրով:
Բազմոցին չկա հողի բույրը թաց
Սրճի բույրի մեջ `թեյը հայրենյաց
Երկիր չեն կերտում հեռվից ճառելով
Երկրին չեն ցավում`խեղճ բանբասանքով։
Երկիրը կերտում են` հողը բահելով
Օտարի շենը `ուրիշին է հաց
Երկիր չեն կերտում տաք ավազներով`
Օտար ափերի` արևից շիկնած։
-Մնա' .ճիշտ է դա `բազմոցիդ թիկնա'ծ
Օտար սուրճ խմի'ր օտար գոլորշով
Իմը թո'ղ մնա իմ բահը քրտնած
Հարուստ է բահս բազմոցից քո ճո'խ։
Քրտնած իմ բահը հարուստ է սրտով`
Օտար քո սրտից կե'ղծ ու ձևավո'ր
Քո արտասուքը հեղիր տաք սրճով
Ըմբոխշնիր օտար կու'մդ `քեզ հաջո'ղ։
18.05.2016թ. Լիճք Մարտունի
Եթե կա մի բան
Եթե կա մի բան, որ պետք է քաշվես,
Քո լռությունն է ,որին դու գիտես,
Ու խոնարհաբար դու պետք է
լռես,
Ու խոնարհաբար լուռ զգաս նրան։
Եթե կա մի բան, որ պետք է լռես,
Համեստությունն է անխոս ,լռելյայն...
Համեստությանը հարգում են`կապշես,
Անկիրթն ու կիրթը`ձայնը բաղաձայն...
Եթե կա մի բան, որ պետք է լռես,
Այն ` ինչ չգիտես ...լսել ես սակայն,
Լսածը քիչ է , որ լեզու թացես...
Տառերը լեզվիդ շուտ կչորանան։
Եթե մի բան կա, որ բան պիտ չասես,
Անցյալդ է ,որը դարձել է ներկան,
Եթեն այն խոհն է, եթե չհարցնես...
Հեքիաթ կթվա՞ պայծառ ապագան։
Մի բան է հնից շատը սովորես`
Մի բան `հպանցիկ հասկանաս նրան,
Ու թե կա մի բան, որը չգիտես,
Ճակատիդ գրված գիրն է `քո ճամփան...
Այն ճանապարհն է լռության նման,
Որին անուն տալ անգամ չգիտես,
Ճակատագիր է, թե նման մի բան...
Բախտ է, խիղճ, պատիվ ...հետո ինչ կասես`
Բան ,լեզու կապող անսպառ մի բան...
Եթե մի բան կա , արդարն է միայն,
Հիշվես` չհիշվես ...
Չփառաբանես`չանպատվես նրան...
Արդարությանը` ինչ գին տաս` գնես,
Ոգին ազատ է `ծուռ է անսահման...
15.01.2016թ. Լիճք Մարտունի
Խոնարհ հերոսներ
Նրանք զոհվեցին ՝ մենք խաղաղ քնենք,
Չմնանաք անքուն՝բնավեր...անտուն,
Նրանք զարկվեցին , որ մենք արարենք,
Հասկանանք՝ ինչու՞ թափվեց սուրբ արյուն:
Նրանք չմեռան. անմահ են ՝կապրեն,
Հերոսը երբեք՝ մահն է միշտ մեռնում.
Ազատ Արցախը , ես այսօր ունեմ,
Եվ Սուրբ Հայրենի ծփանքն Եռագույն:
Հազար փառք նրանց, ովքեր չեն մեռնում,
Ովքեր մահի դեմ տվեցին երդում,
Հպարտ կանգնեցին դաժան մահի դեմ՝
Եվ խոնարհ միայն Հայրենիք հողում:
Նրանք մոռացան սեր , երջանկություն,
Հողն ու հայրենին դարձան կյանք ու սեր,
Տաքուկ անկյուններ չտեսաք կյանքում,
Ձյունն ու անձրևը ՝անկողինն էր ձեր:
Դուք էիք ազգի Կարոտն ու Վարդան,
Տուղրիլներ , շահեր տեսան նոր Թաթուլ,
Հայոց հին բերդը մնաց անսասան,
Որոտներից խուլ ՝ շանթերից բույր-հույլ...
Սարերում հայոց՝ լյառ ու հինավուրց
Արծիվը ճախրեց՝ մռնչած առյուծ ..
Վրեժով երկնած ՝պայքարով կնքված...
Հանունի համար ՝ընկան Հայ սիրուց...
Փառք ձեզ նահատակ ՝խոնարհ հերոսներ,
Դուք ընկաք կռվում ՝մենք հանգիստ քնենք,
Սիրով ՝ Ձեր ոգով, թող կերտվեն դարեր,
Ձեր զարկով կերտենք ՝Մասիս տուն բերենք:
15.08.2015թ. Լիճք Գեղարքունիք Մարտունի
Տառպագոց կյանքի ծովում
Տառպագոց կյանքի ծովում տառապանքը էլ չունի սով,
Ուրախություն , խինդ ու բերկրանք անտեսված է ու մոռացված,
Վիշտը, ցավը, լացը ասես , որքան ուզես լի է ու ծով,
Ծովը աղի ՝համը անաղ , հացը անբույր ՝ժպիտը լաց՝
Կորուստները կորստի հետ՝ հաջողություն բառն է սոված:
Թշնամի է ամեն մի խոսք, երբ տառապանք բառն է փոխված,
Երբ գետերից տառապահոս գետի հունը փոխես ուժով,
Քեզ չեն օգնի ՝կխանգարեն ու կմնաս դու մոլորված,
Կզարմանաս ՝ինչ են ուզում, նույն կերպ ապրել նույն իմաստով.
Տառապանքի գետը ինչու չեն ցանկանում տեսնել փոխված:
Սովորել են այդպես ապրել,թե գերի են արդեն հոգով,
Պայքարելու ուժ էլ չունեն , թե ապրում են հավերժ պարտված,
Խինդը գուցե պետք չէ արդեն ՝վարաքվել են տառապանքով,
Հացը անաղ շատ է համով ՝ ու կյանքից այդ միշտ է համով,
Երջանկության ոտքը այնտեղ քայլ է գցել շատ ուշացած:
Տառապանքի ծովը աղի, անաղ , անհամ ՝դառը , սոված,
Ոմանց համար կյանքն է այդպես ՝հեղեղված է լաց ու կոծով,
Լացը –լաց է բերում այո՝կյանքը դարձնում լացակումաց,
Ստրկամիտ կայնքն է հավերժ ՝կյանքը հունցում տառապանքով,
Եվ թողում է մեզ տառապանք ՝փոխել կյանքը, փոխել նրանց:
Լիճք Մարտունի 2014 թ.