Գարնանային գեղեցկության,միամսյակին և գեղեցիկին ձոներգեր`
Համլետ Հակոբյանից
☆☆☆
ՀԱՅՈՒՀԻ
Իրիկնային հովի հետ՝ մթնշաղում մեղմ քամի,
Դու խաղում ես մանկան պես՝ վարսերիդ հետ,
Հայուհի,
Քո վարսերը մեղմ քամուց՝ օրորվում են քամու հետ,
Քսվում դեմքիս վեր ու վար, և որքան է հաճելի:
Այդ շոյանքից մեղմ ու հեզ, դեմքիս զգում եմ քամի,
Եվ այդ քամու շնչի հետ բույր կա, իմ խե՛նթ Հայուհի,
Ես քնքշանքից այդ հուզիչ աչքերս եմ մեղմ փակում,
Եվ այդ մարող լույսի տակ քեզ եմ տենչում սիրալի:
Մթնշաղից պոկված հույս, շառագունված մի նոր շող,
Նվազ մի շող ես կարծես՝ մարող արև, իմ փերի,
Եվ այդ շոյանքը այդպես հորինում է մի ներբող,
Ուլունքների պես շարում սիրո տառերն սիրելի:
Իրիկնային մի հովիկ, մթնշաղում հաճելի,
Քեզ հիշեցրեց իմ սրտում, քեզ, իմ չքնա՛ղ Հայուհի,
Քո վարսերը մեղմօրոր, քո բուրմունքը հաճելի,
Իրիկնային դիցուհի, իմ մեղմ օրոր ու քամի:
Իմ մթնշաղ, իմ հույսի, մանկան խաղս հիշեցի,
Հեռվում քնող արևի ծիրանավառ քունը, քեզ,
Քամուց ճոճվող ծառերի ծափ–ծիծաղը հիշեցի,
Ու ձուլվեցի նրանց հետ ես քո տենչից… Հայուհի:
Լիճք, Մարտունի, 2014 թ.
☆☆☆
Ձերը `ձեզ համար
Եվ ինչ եք ասում` ունե՞ք այդքան խոսք,
Գեղեցկության գովերգի համար...
Թող չպարծենան `ոչ մեկ ու ոչ ոք...
Բառերն են անթիվ `կդառնան անճար...
Տաղանդավորն էլ և ամեն հանճար,
Որքան էլ լինի գիրք ու բառարան,
Կնոջ հմայքի բուրմունքին հարմար`
Պետք է հորինի նոր շտեմարան։
Կինն է արվեստը կյանքի բնության,
Հեղեղ է տարերք `տարվա եղանակ...
Արև է , անուշ և խաղաղ օվկիան`
Սիրո կտավի լի ներկապնակ։
Կինը փխրուն է `սիրտը լի ու բար,
Տխրեց կնմանի թախծեծոր աշնան...
Կինը կոթող է `սիրանուն տաճար`
Գարնան բույր`պարտեզ ու եդեմական։
Կինը ձմռան պես վաղ առավոտյան`
Կնախշի ապակին սրտի`սիրո տան,
Որքան էլ ցուրտ է `շունչն է ձմռան պաղ...
Այն շատ մաքուր է `ճերմակը ձմռան։
Կինը արևն է մրգառատ ամռան,
Նեկտարը ծաղկի `մեղր քաղցրահամ...
Հովն է սարերի ճքճքան տոթին...
Հովացնող շունչը զեփյուռն է ամռան։
Այսքանն եմ կարող վրձնել կին աշխարհ`
Հմայքը սիրո `կյանքի բնության...
Թող ձերը լինի հոգուս ամեն տառ,
Եվ գեղեցիկի ամեն խոսք ու բառ...
Որ ես հորինեմ գովքի բառարան։
Աստված տա գույներ` վրձնեմ նոր կտավ...
Գեղեցիկ ու նոր աշխարհ սիրաշար,
Գեղեցկությունը բարություն է ցավ`
Այդ ցավը միայն վարակի աշխարհ։
Համլետ Հակոբյան
07.03.2018թ. Լիճք Մարտունի
☆☆☆
Ձեր կենացը
Գեղեցկության վեհ կենացը`
Հոգեհմա...անուշ լինի...
Գինու առատ ու լի թասը `
Մաղթանք ծորա`չպակասի։
Մառանիս մեջ սիրո գինի`
Սեղաններին առատ լինի...
Հարուստ սրտիս աղն ու հացը
Դառնա չափը իմ սեղանի։
Եկեք խմենք Ձեր կենացը,
Եվ վեհանանք լի`սիրալի...
Գեղեցիկ է այն աշխարհը`
Որտեղ ձոն կա քեզ Հայուհի...
Դու իմ ամբար , գին մառանի...
Աղն ու հացն ես ` քաղցր գինի...
Կինն ու գինին `խոսք է ու վերք.
Թե եղել է `էլ չլինի...
Ու հավերժի քո կենացը...
Իմ սիրալի `կին ...սիրուհի...
Դու ես հավերժ իմ սիրածը...
Կենացս քեզ`տոնդ լինի...
Թող հավերժի սուրբ կենացը,
Մեր մայրերի`մեր քույրերի...
Եվ հավերժեն սերն ու սերը...
Հրաշքով լի ...ձերը լինի...
Ձեր գեղեցիկ `վեհ կենացը...
Սրտիս չափի բուռ չէ չափը...
Այն անհուն է `անափ ու լի...
Սրտաչափի հետ կապ չունի։
Վահագնասեր սիրո բույրը,
Փոշոտել է պարտեզները...
Սիրո քամին հոգում համբույր,
Ձոնեց սերն իմ Աստղիկիս լուր...
Ու ամեն մի ծաղկունք `գարուն,
Սիրո կենաց ձոնեց սիրուն...
Սիրտս է դարձել թանաքաման...
Կարմիր ներկած գինու մառան...
Գրում է երկ` ձոներգ սիրուն...
Խմում թասը գեղեցկության...
Համլետ Հակոբյան
06.03.2018թ. Լիճք Մարտունի
☆☆☆
Անկրկնելին
Կանանց համար ինչ էլ ասենք , ի՜նչ էլ ձոնենք քիչ կլինի,
Գեղեցկությամբ `հիացմունքից ...այդ կիսատն է անվերջություն,
Ոչ ոք ոչ մի բանաձևում ու բանաձև չի հորինի,
Որ խոսքերի բազմության մեջ գտնի սահման ու տա լուծում։
Մեր իմաստը կանանց մեջ է դա է ճիշտը ու զորություն,
Հայուհին է հայի պատիվն `ընտանեկան մի ամրություն,
Դարերի մեջ տարբեր ազգեր ձուլվել `դարձել հիշողություն,
Հայուհին է , մեզ պաշտպանել `ընտանիքը դարձրել կայուն:
Դուք հերոսներ միշտ եք ծնում `զինվոր , ասպետ ,արքաների,
Վերքեր բուժում մարտերի մեջ `կյանքն եք փրկում զինվորների,
Որբանում ենք ,անտեր դառնում `
Ձեր օրօրին միշտ կարոտում,
Բացեք ձեռքի ափն համբուրենք`
Մոր ափերը Սուրբ` ճաքճքուն:
Ու կենացը գեղեցկության `սիրո համար պետք է խմենք,
Պաշտենք , սիրենք ու հավիտյան փառաբանենք:
Դուք չքնաղ եք `գիտեք գերել `անմահանալ մեր աչքերում,
Եվ ձգտում եք խոսքեր լսել , սիրել, սիրվել ամբողջ կյանքում ։
Թեկուզ գարնան այս խենթ ամսում, մարտը խենթ է շատ է գժվում,
Այդ խենթության էությունը դուք եք անվերջ խաղաղեցնում:
Եվ մեկ ամիս մեզ դաշտերի պահապան եք նշանակում,
Հպարտությամբ պետք է ասենք `այդ պաշտոնից մենք չենք հոգնում:
Այդ դաշտերի ծաղիկներից սիրո շունչն է մեզ նեկտարում,
Ծաղիկների ծաղկափոշին ձեր բուրմունքն է մեղր դարձնում:
Ու քաղցրությամբ մեղրի համից բուժում եք ցավ ,հիվանդություն,
Մեղվի նման աշխատանքով զարմացնում եք ու հիացնում:
Գեղեցկության անկրկնելին`մայր,քույր ու կին
Հայի պատվի `ընտանիքի հենք,հենասյուն,
Մայր Հայաստան այդ անունը Աստվածային...
Աշխարհի մեջ Սրբանուն է քեզ` Հայուհուն։
Համլետ Հակոբյան
08.03.2015թ. Լիճք Մարտունի

Комментариев нет:
Отправить комментарий