Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ, անգլերեն` Armenian Relief Society) կանանց բարեգործական կազմակերպություն է: 1998 թ.-ից ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ է: Հիմնադրվել է 1910թ.-ին` ՀՅԴ գործիչ Է. Ակնունու (Խաչատուր Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ և կոչվել ՀՅԴ Կարմիր Խաչ: Առաջին պատգամավորական ժողվում (1915թ.-ի մայիս) կազմակերպությունը ներկայացված էր ԱՄՆ-ում և Կանադայում գործող 32 մասնաճյուղով: 1919թ.-ի հունիսին Բոստոնում կայացած 2-րդ պատգամավորական ժողովում, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում (1918-20թթ.) հիմնվել է պետական Կարմիր Խաչ, որոշել է միանալ նրան և վերանվանվել է Հայաստանի Կարմիր Խաչ (անգլերեն անվանումը` Daughters of Armenia - Դստերք Հայաստանի): Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի Կարմիր Խաչը սկսել է գործել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի այլ շրջաններու: 1921թ.-ի հուլիսին Բոստոնում հրավիրված համատեղ նիստում Հայաստանի Կարմիր Խաչը միավորվել է Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության հովանավորությամբ գործող Ազգային Կարմիր Խաչի հետ և կոչվել Հայ Կարմիր Խաչ: Գործել է ընդամենը 2 տարի, որից հետո Հայ Կարմիր Խաչը շարունակել է իր ինքնուրույն գործունեությունըª պահպանելով նոր անվանումը: 1926թ.-ի Շիրակի երկրաշարժից հետո Հայ Կարմիր Խաչը հանգանակություններ է կատարելª ի նպաստ աղետյալների: Դրամական և նյութական միջոցներ է հանգանակել նաև 1931թ.-ի Զանգեզուրի երկրաշարժից տուժածներին օգնելու համար, սակայն Խորհրդային Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ընդունել օժանդակությունը: Տարիներ շարունակ մեծ քանակությամբ հագուստեղեն և այլ իրեր է ուղարկել Սիրիա, Լիբանան, Հունաստան, Իրաք: Հայ Կարմիր Խաչը սփյուռքահայ երիտասարդության ազգային ինքնության պահպանման, հայեցի դաստիարակության նպատակով տարբեր երկրներում հիմնել է հայկական դպրոցներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ի Հայ Կարմիր Խաչը Խորհրդային Հայաստանի առողջապահական կարիքների համար ուղարկել է դրամական միջոցներ, դեղորայք, հագուստեղեն, սննդամթերք: 1946թ.-ի պատգամավորական ժողովի որոշմամբ կազմակերպությունը վերանվանվել է Հայ օգնության միություն /ՀՕՄ/: ՀՕՄ-ի գործունեությունը ընթացել է առողջապահական, սոցիալական և կրթական-դաստիարակչական ոլորտներում: 1939թ.-ի հունվարին լույս է տեսել կազմակերպության պաշտոնաթերթի՝ ՛՛Հայ Կարմիր Խաչ՛՛ պարբերականի առաջին համարը, մինչև 1946թ.-ը հրատարակվել է այդ անվամբ, 1946-1956թթ.-ին՝ ՛՛Հայ Օգնության Միություն՛՛, 1956թ.-ից՝ ՛՛Հայ սիրտ՛՛/տարեկան 4 համար/: 1992թ.-ից ՀՕՄ-ի Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը հրատարակում է ՛՛ՀՕՄ-ARS՛՛ տեղեկատուն: 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՕՄ-ի անմիջական հովանավորությամբ հիմնվել է Հայաստանի երկրաշարժի աղետյալների օգնության ֆոնդը /ERFA/, որի միջոցներն ուղղվել են տուժած շրջանների վերաշինությանը, բնակչության բժշկական օգնությանը և այլ նպատակների: 1991թ.-ին ՀՕՄ-ը Հայաստանում հիմնել է իր շրջանային կազմակերպությունը` Հայ օգնության խաչ /ՀՕԽ/, որը 2000թ.-ին վերագրանցվել է որպես Հայաստանի ՀՕՄ: Այժմ Հայաստանում գործում է ՀՕՄ-ի 52 մասնաճյուղ: Հայաստանում` իր շուրջ 1500 անդամուհիներով, ՀՕՄ-ը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում: 1991թ.-ին ՀՕՄ-ի հովանավորությամբ հրատարակվել է ՀՀ-ում կանանց առաջին՝ ՛՛Առագաստ՛՛ շաբաթաթերթը, որն ունեցել է առանձին ռուսերեն տարբերակ: 1996թ.-ից Արցախում իսկ 2001թ.-ից Ջավախքում գործում են ՀՕՄ-ի միավորները: Աշխարհի 28 երկրում գործում են ՀՕՄ-ի միավորները. Եգիպտոս, Ավստրալիա, Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Հունաստան, Լեռնային Ղարաբաղ, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Գերմանիա, Շվեդիա, Լիբանան, Սիրիա, Քուվեյթ, Իսրայել, Հորդանան, Իրան, Կանադա, Արևելյան ԱՄՆ, Արևմտյան ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Իտալիա, Շվեյցարիա, Հայֆա, Ռուսաստան, Եաֆա:
ОтветитьУдалитьՀայ Օգնության Միությունը (ՀՕՄ, անգլերեն` Armenian Relief Society) կանանց բարեգործական կազմակերպություն է: 1998 թ.-ից ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ է:
Հիմնադրվել է 1910թ.-ին` ՀՅԴ գործիչ Է. Ակնունու (Խաչատուր Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ և կոչվել ՀՅԴ Կարմիր Խաչ: Առաջին պատգամավորական ժողվում (1915թ.-ի մայիս) կազմակերպությունը ներկայացված էր ԱՄՆ-ում և Կանադայում գործող 32 մասնաճյուղով:
1919թ.-ի հունիսին Բոստոնում կայացած 2-րդ պատգամավորական ժողովում, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում (1918-20թթ.) հիմնվել է պետական Կարմիր Խաչ, որոշել է միանալ նրան և վերանվանվել է Հայաստանի Կարմիր Խաչ (անգլերեն անվանումը` Daughters of Armenia - Դստերք Հայաստանի):
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի Կարմիր Խաչը սկսել է գործել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի այլ շրջաններու: 1921թ.-ի հուլիսին Բոստոնում հրավիրված համատեղ նիստում Հայաստանի Կարմիր Խաչը միավորվել է Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության հովանավորությամբ գործող Ազգային Կարմիր Խաչի հետ և կոչվել Հայ Կարմիր Խաչ: Գործել է ընդամենը 2 տարի, որից հետո Հայ Կարմիր Խաչը շարունակել է իր ինքնուրույն գործունեությունըª պահպանելով նոր անվանումը:
1926թ.-ի Շիրակի երկրաշարժից հետո Հայ Կարմիր Խաչը հանգանակություններ է կատարելª ի նպաստ աղետյալների: Դրամական և նյութական միջոցներ է հանգանակել նաև 1931թ.-ի Զանգեզուրի երկրաշարժից տուժածներին օգնելու համար, սակայն Խորհրդային Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ընդունել օժանդակությունը:
Տարիներ շարունակ մեծ քանակությամբ հագուստեղեն և այլ իրեր է ուղարկել Սիրիա, Լիբանան, Հունաստան, Իրաք:
Հայ Կարմիր Խաչը սփյուռքահայ երիտասարդության ազգային ինքնության պահպանման, հայեցի դաստիարակության նպատակով տարբեր երկրներում հիմնել է հայկական դպրոցներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ի Հայ Կարմիր Խաչը Խորհրդային Հայաստանի առողջապահական կարիքների համար ուղարկել է դրամական միջոցներ, դեղորայք, հագուստեղեն, սննդամթերք:
1946թ.-ի պատգամավորական ժողովի որոշմամբ կազմակերպությունը վերանվանվել է Հայ օգնության միություն /ՀՕՄ/: ՀՕՄ-ի գործունեությունը ընթացել է առողջապահական, սոցիալական և կրթական-դաստիարակչական ոլորտներում:
1939թ.-ի հունվարին լույս է տեսել կազմակերպության պաշտոնաթերթի՝ ՛՛Հայ Կարմիր Խաչ՛՛ պարբերականի առաջին համարը, մինչև 1946թ.-ը հրատարակվել է այդ անվամբ, 1946-1956թթ.-ին՝ ՛՛Հայ Օգնության Միություն՛՛, 1956թ.-ից՝ ՛՛Հայ սիրտ՛՛/տարեկան 4 համար/: 1992թ.-ից ՀՕՄ-ի Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը հրատարակում է ՛՛ՀՕՄ-ARS՛՛ տեղեկատուն:
1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո ԱՄՆ Արևմտյան շրջանի ՀՕՄ-ի անմիջական հովանավորությամբ հիմնվել է Հայաստանի երկրաշարժի աղետյալների օգնության ֆոնդը /ERFA/, որի միջոցներն ուղղվել են տուժած շրջանների վերաշինությանը, բնակչության բժշկական օգնությանը և այլ նպատակների: 1991թ.-ին ՀՕՄ-ը Հայաստանում հիմնել է իր շրջանային կազմակերպությունը` Հայ օգնության խաչ /ՀՕԽ/, որը 2000թ.-ին վերագրանցվել է որպես Հայաստանի ՀՕՄ: Այժմ Հայաստանում գործում է ՀՕՄ-ի 52 մասնաճյուղ: Հայաստանում` իր շուրջ 1500 անդամուհիներով, ՀՕՄ-ը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում:
1991թ.-ին ՀՕՄ-ի հովանավորությամբ հրատարակվել է ՀՀ-ում կանանց առաջին՝ ՛՛Առագաստ՛՛ շաբաթաթերթը, որն ունեցել է առանձին ռուսերեն տարբերակ:
1996թ.-ից Արցախում իսկ 2001թ.-ից Ջավախքում գործում են ՀՕՄ-ի միավորները:
Աշխարհի 28 երկրում գործում են ՀՕՄ-ի միավորները.
Եգիպտոս, Ավստրալիա, Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Հունաստան, Լեռնային Ղարաբաղ, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Գերմանիա, Շվեդիա, Լիբանան, Սիրիա, Քուվեյթ, Իսրայել, Հորդանան, Իրան, Կանադա, Արևելյան ԱՄՆ, Արևմտյան ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Իտալիա, Շվեյցարիա, Հայֆա, Ռուսաստան, Եաֆա: