четверг, 11 октября 2012 г.


Մեծարգո Նախագահ

Ես`Միշա Երեմի Սիմոնյանս, բնակվում եմ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում:
Հաշմանդամ եմ, ունեմ երկու երեխա: Կորցրել եմ երկու որդիներիս, որոնցից Սիմոն Սիմոնյանը կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել մի շարք մարտական գործողությունների, ապա զոհվել է 1994 թվականին: Երկու անգամ  սրտի վիրահատություն եմ տարել  , փոքր որդիս այս տարի ընդունվել է ռազմական ինստիտուտ` շարունակելու եղբոր կիսատ թողած գործը:
   Վերջին չորս տարիների ընթացքում բազմիցս դիմել եմ Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանին, որն էլ է մասանակցել Արցախյան ազատամարտին, մեկ խնդրանքով , օգնության կարգով գոնե գազիֆիկացնել բնակարանս, սակայն մի քանի անգամ չնչին գումարներ է հատկացրել , որոնք ծախսվել են դեղորայքներիս գնելու վրա;
    Վերջերս ՏԻմ ընտրությունների նախընտրական շրջանում նա հպարտորեն նշում էր, թե օգնություններ է տրամադրել ժողովրդին և այնպես էր խոսում կարծես իր սեփական գրպանից է այն տրամադրել ու ոչ մի անգամ իր խոսքում չնշեծ օգնությունների իրական հասցեականության մասին: Ես չեմ զարմանում , քանի որ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում օգնություններ է տրամադրել նրանց , որոնցից շատերին դրա կարիքը չկար: Ես ոչ ոքի դեմ չեմ, բայց կխնդրեի հանձնարարել ստուգելու օգնություների հասցեականությունը և ինչու այն չի տրամադրվում նրանց ովքեր դրա կարիքը բոլորից շատ ունեն: Եթե նա չի ամաչում ապա ինչու ոչ մի անգամ չի հրապարակել օգնությունների ցուցակը, որը նաև օրենքի պահանջ է, քանի որ իմ նման սոցիալապես անապահով ընտանիքների պատասխանը չէր կարող տալ:Այնինչ իր նախընտրական ծրագրում կար հրապարակայնություն ապահովելու արդեն իսկ կեղծ խոստում` որն էլ  իր համար հիմք էր  դարձրել փնովելու նախկին համայնքի ղեկավարին,:  Ես ապրում եմ կենցաղային տարրական պայմաններում ու ցախ եմ բերում մոտակա անտառից ոչ միայն ձմեռելու անգամ ճաշ եփելու համար: Պարզապես ամաչում եմ, որ դիմում եմ Ձեզ, քանի որ իմ առողջության բացակայությունն է  ինձ ստիպում նման կերպ վարվել, ժամանակին արտագնա աշխատանքով կարողացել եմ ապահովել ընտանիքիս հոգսերը`պահեստազորի կապիտան եմ և եթե երկրիս վտանգ սպառնա պատրաստ կլինեմ այս վիճակով  սատար կանգնել հայրենիքիս:
  Ցավում եմ, որ ազատամարտիկ համայնքի ղեկավարը չի հարգում զոհված ազատամարտիկի ընտանիքը և անիմաստ  լավություններ է անում մարդկանց , դա էլ է բնական, բայց ոչ  թե անարգելով մյուսների տարրրական պայմաններով ապահովելու իրավունքը,իսկ այս տարի ապրիլ ամսից էլ  զրկվել ենք խմելու ջրից և ջուր ենք բերում  հարևաններից, մի քանի անգամ դիմել եմ պատկան մարմիններին , սակայն ոչ մի արձագանք...
   Չնայած նա  վերընտրվել է, սակայն հույսեր չունեմ, որ նույն գործելակերպի հնարավորությունները չի շարունակի, ուստի խնդրում եմ  հետևողականություն ցուցաբերել, պահանջել  հրապարակելու օգնությունների ցուցակները և պատասխանատվության կանչել ազգային արժանապատվությունը ոտնահարողին:
  Ես բողոքական չեմ, պարզապես համբերության բաժակս լցվեց ու չեմ կարող լռել, գոնե ձեր միջնորդությամբ իմ ընտանիքին պետությունն թող ապահովի ապրելու տարրական պայմաններ, եթե դուք տեսնեք իմ ընտանիքի կենցաղային պայմանները, ապա համոզված եմ , որ  Ձեզ շատ վատ կզգաք…
  Կներեք ինձ, այլևս ելք չկար:

Հարգանքներով ` զոհված ազատամարտիկի հայր Միշա Սիմոնյան

Հեռ. 094 62 79 40

Комментариев нет:

Отправить комментарий