Սիրելի
Լիճքեցիներ
Սկսվել է նախընտրական քարոզչությունը…
Համոզված կարող եմ ասել Ձեզ, որ պայքարի
մեջ եմ մտել միայն արդար, ազատ ու քաղաքակիրթ մրցակցության ձևաչափով:
Ես
կարիք չունեմ փնովելու մրցակցիս, քանի որ նման
գործելաոճը իմ սկզբունքներին չի
համապատասխանում, սակայն ցանկանում եմ ապացուցել, որ հնարավոր է ունենալ օրինակելի
համայնք, որին մատնացույց կանեն շատերը, իսկ դա այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ
օրենքի գերակայությունը այն իրական պայմանն է, որի միջոցով իրագործելի կդառնա այս
գաղափարը:
Չորս տարի առաջ մենք, գործող համայնքի ղեկավարի հետ համախորհուրդ, մեր առջև
նպատակներ էինք դրել, մշակվել էին ծրագրեր, որոնց իրագործման համար
հրապարակայնություն ապահովող գործիքներ էին անհրաժեշտ, սակայն վերջինս շեղվեց այս
ուղեգծից, և իրագործվելիք շատ ծրագրեր մնացին թղթի վրա:
Ոչ մի դեպքում անիրագործելի սուտ խոստումներ չենք տալու` Ձեր վստահությանն արժանանալու համար: Կգա
ժամանակը, և Դուք կհամոզվեք, սակայն մեկ
բան կարող եմ խոստանալ. իմ համար փողը գերագույն նպատակ չէ, քանի որ այսպես եմ
գործել, ապրել, աշխատել և դաստիարակվել, իսկ նման հնարավորություններ շատ եմ
ունեցել: Ով քչից չի գոհանում,
նա դատապարտված է: Սա է կյանքի խորհուրդը, արժանապատվության բանալին և մարդ մնալու կարևորագույն նախապայմանը…
Ես ցանկանում եմ Ձեր օժանդակությամբ
իրականացնել մեր գաղափարները,
որպեսզի ունենանք ոչ թե մտացածին, այլ օրինակելի համայնք, որը պետականության հիմքն
է ու բարեկեցիկ ապրելու գրավականը:
Ողջունում եմ իմ մրցակցին, ավագանու բոլոր առաջադրված թեկնածուներին և խնդրում
առաջնորդվել
ժողովրդավարության հիմնարար արժեքներով, պայմաններով և հատկապես` հանդուրժողականությամբ:
Քաղաքակիրթ ընտրապայքարը կստիպի ասել այն, ինչ քո գաղափարին է պատկանում և
թույլ չի տա մոռացության տալ այն, ինչն արվել է բոլորիս հետևողականության ու
գաղափարների շնորհիվ:
Մենք
իրավունք չունենք չենթարկվելու հասարակական կարծիքի ուժին… Հասարակական շահը միշտ էլ առաջնային է եղել
իմ կյանքի, աշխատանքային, հասարակական, քաղաքական-գաղափարական կենսափորձի
ընթացքում…
Ես սիրում եմ իմ հայրենիքը, Լիճք համայնքը, Ձեզ և համոզված կարող եմ ասել,
որ գալիս եմ ապացուցելու ասածներս:
Խնդրում եմ աջակցել այս գաղափարների
իրականացման ազնիվ գործին:
Խորին
հարգանքներով` Լիճք համայնքի ղեկավարի թեկնածու
Համլետ
Հակոբյան
Комментариев нет:
Отправить комментарий