вторник, 22 мая 2018 г.

Խնդրանք և պահանջ
Հարգելիներս...
Հնարավո՞ր չէր օրենսդրական փոփոխությունների հաշվին `նպաստել արագաչափերի կողմից արձանագրված և օրինախախտումներից առաջացած տույժերի գումարները պետ.բյուջ մուքագրմանը։
Այլապես անբարեխիղճ վարորդներին զսպելու միջոցների ռիսկայնությունը բավական բարձր ցուցանիշ է գրանցելու։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հատվածում մեկ արագաչափի կիրառումը` բազմիցս շեշտվել է պատկան մարմիններին,որ քիչ է(այդ հիմնախնդիրը բարձրաձայնվել է նաև սոց.ցանցերով և շատ անգամ hamlethakobyan.blogspot.am ) խնդրել ենք,ապա պահանջել ենք ևս մեկ արագաչափի տեղադրում։
Այսօր ,երբ վարորդները տեղեկացել են,որ արագաչափերի կիրառությունը գործնականում կասեցվել է ՝արագության սահմանազանցումներն են վկայում, ճանապարհային երթևեկության կանոնների  իրավախախտումները  հասել են 90 տոկոսի։
Հարգելի վարչապետ...

Անբարեխղճության գործոնի հաշվին  նվազագույն արագությունը՝ մեր համայնքի հատվածում,100 կմ/ժամ են դարձրել  ` սահմանված առավելագույն 60 կմ/ժամ֊ի փոխարեն ։
Սա հղի է բազմավտանգ գործոններով` առավելապես այն առումով,որ Սևան֊Վարդենիս ճանապարհի Լիճք գյուղի հատվածում մայթեր չկան և այն հանդիսանում է <<Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ տանող  հիմնական ճանապարհը։

Комментариев нет:

Отправить комментарий