вторник, 27 февраля 2018 г.

Կյանքի հայելու առջև

Ստեղծագործություններիս երկրորդ գիրքն արդեն նախնական խմբագրման փուլում է։ Իհարկե բարդ էր ընտրություն կատարելը, սակայն այս անգամ` 2016թ. Հունիսի 17֊ից ի վեր ,երբ առաջիմ գիրքս.《Անշեղելի երազանք》ներկայացվեց էջադրման ,այդ օրվանիցի սկսած, հրապարակումներով իրականացրեցի  երկրորդ գրքիս ստեղծագործությունների ընտրությունը։ Վերլուծելով շատ օգտատերերի կողմից մեկնաբանված կարծիքները ,առողջ քննադատությունները `անմասն չմնաց այս կարծիքների հիմքով երկրորդ գրքիս ընտրությունը։
 Գիրքը վերնագրել եմ 《Կյանքի հայելում》 հիմք ընդունելով բանաստեղծությունների առաջին ժողովածուիս համանուն բաժնի կարևորությունը։ Ստեղծագործությունների 80 տոկոսը `անգամ ավելին վերցված են իրականությունից`  հնարավորինս և այն ամենը` ` ինչն էլ անթեղված ու անբարվածէ  կյանքի հայելում։
 Ես այս գրքով առերեսվել եմ անցյալի ու ներկա իրականության և ամենակարևորը կյանքի հետ, գրել այն ` ինչ թելադրել և խրատել է կյանքի հայելին։
  Իհարկե չեմ սահմանափակվելու միայն հեղինակային գրքի հրատարակմամբ։
Մասնակից եմ եղել ու կլինեմ այլ գրական հրատարակչական համահեղինակային գործընթացներին `չմերժելով ինձ համար  նպաստավոր ցանկացած առաջարկ։
 Գրական աապարեզում ոչ ֊մի 《ճամբարում,կամ խմբավորման մեջ》 չկամ և հարգում եմ պարզը, գեղեցիկը `մաքուր և իմաստալից գիրն ու պոեզիան։ Կարծում եմ և բոլորդ էլ կհամաձայնեք, որ դափնիներ և անուն շնորհում է ժողովուրդը`  ժամանակի հետ ...կապրենք կտեսնենք`  ով֊ով է ,կամ ով էր։

   Սիրելի ընթերցող ահա մի քանի ստեղծագործություն ,որ ընտրել եմ
                        ☆☆☆

               Թվում է

Աշխարհում թվում է...
Ամեն ինչ փոխվում է,
Պարզապես թվում է,
Ոչինչ չի փոխվում՝նույն է ՝նույն ձևով,
Շահը նույն սրտով,
Փողը նույն կեղտն է,
Կեղտով ու դավով...
Անարժեք սիրով:
Նույն թագավորն է՝
Նազիր-վեզիրով,
Նույն քահանան է՝
Խաբող աղոթքով՝
Հոգով ու սրտով՝Աստծուն խաբելով:
Գինու բաժակը լեցուն է հնով,
Հյուրասիրությամբ ՝վտանգված թույնով,
Աշխարհ բաժանող հոգին էլ է նույն
Ժողովուրդներին իրար դեմ հանող;
Ոչինչ չի փոխվել՝նայեք աշխարհին,
Դիմակը նույնն է՝դեմքը խաբուսիկ,
Քամելիոնի պես խաբում է տեսքին՝
Գույները փոխում ՝ խաբվում են մարդիկ...
Թվում է, այո՝միայն թվում է,
Աշխարհը նույն է ՝ատում են սիրով,
Ու զարգանում են ՝կրթված մեղքերով
Մնում են անկիրթ՝ու ցավն էլ դա է...
Ոչինչ չի փոխվել՝միայն թվում է,
Բելերի կերտած աշտարակներով,
Սիրողը այսօր այն նույն Ադամն է՝
Եվան փոխում է՝շինծու Լիլիթով:
Մարդիք չեն փոխվել ՝ոչ ձևով՝տեսքով,
Ժպիտ ու ծիծաղ թվացյալ է՝քող,
Հեգնող այդ տեսքում շատ բանն էլ կեղծ է
Աշխարհն է ասել ՝դա է կարևոր...
Աշխարհ է ասել՝պահիր քեզ խելոք,
Չփոխվես երբեք ՝սա քո տեղը չէ,
Ով հասկացել էր, ու հասկանում է՝
Նրա աշխարհը ՝երկրային չէ լոկ...
Այդ նույն աշխարն է, դա ինձ չի թվում,
Ի վերուստ խեղված ՝անցյալն ու հինը,
Նույն այն կայենը հնացած նորում՝
Իրար կործանող ՝գահ ,փողն ու շահը...
Թվում է պետք է աշխարհը փոխվի՝
Այդպես չի եղել ու չի էլ լինի...


23.07.2016թ. Լիճք Մարտունի
                   
                        ☆☆☆


                   Հաճախ

Հաճախ լռությունը ավելի վտանգավոր է
Անկուշտի նման իրենը տանող
Հաճախ լռությունը անորոշություն է
Անտարբերության յուղում տապակվող։
Լռահունչ գետում խաբկանքը մահ է
Ապահովության ոգին գլխատող`
Լուռ `հանդարտ գետի ջրերն են պղտոր`
Մեծական խոսքով`վարարից խաբող։

Հաճախ լռելը իմաստություն է
Հանգիստ ու խոհեմ կենացներ լսող`
Հարբած թամադան խեղկատակություն է`
Ու առաջինը սեղան շուռ տվող։

Թե թույլ ես պարում `լռելն ամոթ չէ
Վատ է ,երբ դառնաս քոչարին քաշող
Կամաչեն անգամ զուռնա ու դհոլ
Կձայնեն ինչպես`թմբուկ ու շեփոր։
Լռությունը հաճախ խենթ է ու չար է
Հաճախ էլ բարի`կիրթ է ու կրթող
Կիրթ լռությունը `կրթվածից վեր է`
Ում է պետք լինել`կրթված ,լիրբ վարքով...
Հաճախ լռությունը բարոյական է
Հաճախ էլ պոռնիկ ` վաճառվող վարքով
Վեճի մեջ զորեղ  `ուժեղը նա է
Ով գիտի լռել`համեստ է ,ներող։


1996 թ. Երևան

                    ☆☆☆

        Մտածեք մարդիկ

Մարդիկ չափեք Ձեր քայլերի չափը,
Մի արեք տեղից չափից մեծ թռիչք,
Ոտքերի վրա կանգնել վայրէջքից,
Քիչ է հաջողվում ՝հազարից, մեկը;
Կորցնելով քայլի ՝ձեզ հաշիվ տալը,
Կորցնում եք կյանքից մի չափ ու հատված՝
Այդ տարածության չափն ու սահմանը՝
Չափել եք կորով`ուղիղը թողած։
Թռիչքի պահին ՝մտածեք մարդիկ,
Որքան կկորցնեք փորձության գինը,
Մեջքով կշոյեք կորստի չափը՝
Կլռեք ցավից ՝դաս կտա ցավը։
Փոշոտված, կամ էլ ցեխոտված գինը,
Թափ կտա փոշին, ցեխը կլվա,
Ու ժամանակի կորցրած թիվը՝
Կորցրած է արդեն՝ հետ հաշվարկ չկա;
Մարդիկ չափեք Ձեր քայլերի չափը,
Հաշիվ տվեք ձեզ՝հետո չհաշվեք՝
Ինչ ունեիք դուք ՝հետո ինչ ունեք՝
Հազարից մեկ է ՝հաջողված ցատկը։
Առանց թափավազք քայլել եմ և ես,
Ուժերիս վստահ ցատկել եմ տեղից՝
Փորձը փորձանք չէ ՝մեկ անգամ ցատկես․․․
Ինքս էլ եմ կորցրել ՝ այդ ,հազար․․․ մեկից,
Երբ խոստովանեք ՝ մտածեք դուք ճիշտ,
Քայլելը թողած չեք ցատկի նորից,
Մտածված կանցնեք՝ցեխ, փոշի , ճահիճ՝
Ապահով ճամփով՝ երկարն այդ ցատկից․․․
Թող լինի երկար, դանդաղ ՝դա է ճիշտ,
Երբեք չես հոգնի ՝հանդարտ քայլերից,
Առանց սկզբունք նպատակը՝ ինչ․․․
Գազանն էլ որս է ՝անում իր սովից։
Չի տեսնում փոշի՝ցեխ, մացառ՝ճահիճ՝
Կորցնում է իրեն՝ որսը, մի ցատկից ․․


19.07.2016թ․ Լիճք Մարտունի

                   ☆☆☆

              Եթե ասեմ


Եթե ասեմ,-ինչու՞ այդպես,
Դու ինձ կասե՞ս ,-իրականը,
Այսօր այնքան շատ է կեղծը,
Որ հավատաս`քեզ կխաբես։
Թեկուզ ինքս էլ ասեմ ճիշտը,
Անգամ նույնը ինձ հարցնես`
Բնական է կկասկածես,
Խառնվել են ճիշտն ու սուտը։
Խառնվել են լավն ու վատը,
Բնավ պետք չէ `ապացուցես`
Անիմաստ են այսօր կարծես`
Հաշվետուն ու հաշվեառը։
Եթե ասեմ` ա'յն չէ կյա՜նքը,
Դու չես ասի,֊ինչու՞ այդպես
Ես էլ գիտեմ` ինքդ էլ գիտես,
Շատ է փոխվել `նույն այդ շատը։
Եթե ասեմ` կամ դու" ասես,
Ի՞նչ կփոխի մեր ասածը`
Կուրացրեցին մեր հավատը,
Մեզ էլ դարձրին `փոխեցին մեզ`
Լավ է չասեմ`ո՞վ է տերը։
Իմ ասածը չունի հասցե`
Կյանքն է միայն տեղն ու տերը
Եթե ասեմ `դա մերը չէ
Չե'ս հավատա `վատն էլ դա է։
Լա'վ է չասեմ` լա'վ է լռեմ
Իսկ ինչ կասի՞, լռությունը
Արդյոք կասի՞,֊համաձայն եմ՞,
Դա էլ է հարց,֊ սա է' կյանքը`
Էլ ինչ մնաց `իմն ու քոնը,
- Մի -թե լռե՞նք,- ու կորցնենք,
Նույն այսօրվա նման վաղը`


16.07.2016 թ. Լիճք Մարտունի

                         ☆☆☆

          Անում եմ սրտանց


Եթե նվիրվում եմ`անում եմ սրտանց
Առանց պահանջի `պարզապես այդպես
Նվիրվում հոգով`պարզ ու սրտաբաց,
Անշահախնդիր `առանց ենթատեքստ
Չկա փակագիծ`բացելու համար,
Չկա ցավագին ոչ մի լուսաբաց
Կեղծավոր բարև `ներսինը խավար
Շահամոլության մոլուցքով լցված`
Ես նվիրվում եմ `ազնվիրաբար։
Գոնե ես գիտեմ չեմ խաբում `գիտեմ,
Արժանավայել սիրելուն գերված
Այդ գերությունից փախչել չգիտեմ
Մտքովս անգամ չի անցնում վարկած։
Ես նվիրվում եմ ու նվեր տալիս
Սիրո աշխարհս սիրակեզ,շիկնած,
Ինքս եմ այրվում ծխում եմ ուրիշ
Նվիրումների ափերում սառած։
Ոչինչ թող ծխամ `չեմ մարի երբեք
Կշողամ սիրո փարոս արարած
Փոթորկուն ծովում նավերին լքված
Իմ նվիրումը լույս կտա `շատ պետք։
Իմ նվիրումի ափը ինձ մնաց
Փոթորկուն կրքի քողերը պատռած
Սիրտս միշտ այրվեց նվերի համար,
Ձևախեղ պճնանք նվերին չկար։
Ինձ նվիրածը սիրտ է նկարած։
Գեղեցիկ նվեր`ինքնատիպ նկար..


1996թ.Լիճք Մարտունի

                        ☆☆☆

                 Մի օր կգա


Գուցե երազկոտ եմ ,երազող
Ո՞վ չի երազում,բա'րդ է , բա՜րդ ցավոք ,
Հասկանալ դժվար`բարդությունն այսօր`
Երազող՞,աղավա՜ղ, երազ ե՞մ իրոք...
Երեկ էլ այդպես էր՞, իրական չեմ արդյո՞ք
Այդ օրը կգա `իմը վիրավոր
Ու կհասկանան ով էր մեղավոր,
Եվ ուշ կլինի ցավալին `ցավոք։

Կդառնան երազ հույզերս այս ծոր
Հուզառատ `մաքուր,անկեղծս անզոր
Իմ նվիրումի սրտացավը լոք`
Կկարդան գրքիս էջերում `մի օր։
Ես մեղավոր չեմ ` նվիրումս է խոր,
Մեղավոր դարձած իմը մեղավոր,
Ների՜ր սիրտ ի'մ, ինձ`կներե՞ս արդյոք,
Որ քեզ չեմ թողել`հանգիստ ու անդորր ։
Որ ամեն զարկդ `լարեցի սիրով,
Մեզչհասկացան `դարձանք երազկոտ,
Ոչինչ` մի' նեղվիր, թեկուզ երկուսով,
Գիտենք երազ չենք` ունենք սեր ` կարոտ։
Ու մի օր կգա `կկարդան սրտով,
Սիրատենչ կյանքի մերը այսքան ծով,
Թող մեր գաղտնիքը `իմը,քոնը լոկ`
Իրական մնա`աներևույթով։
Հասկանան ինձ`քեզ, գրքիս էջերով,
Ափսոսանքն իրենց` կհիշեն ցավով։
Իսկ` ես սիրեցի պոետի սրտով`
Երբեք `ոչ հնի , հորինված սիրով։
Կկարդան հոգիս` իմ սիրակարոտ`
Սիրո աշխարհի`հնացած նորով`
Դարձավ ուրիշին սիրող ,միշտ սիրող,
Թողենելով մենակ `սիրտ իմ`ինձ ներող։


14.07.2016թ. Լիճք Մարտունի

                           ☆☆☆

               Սպասիր մի քիչ

Անհամբեր մի դառնա`սպասիր մի քիչ`
Աչքից վրիպող `փնտրողներ քիչ կան
Նայած ում համար `տեսնի էլ ոչինչ
Հանրության աչքերում կուրանան։
Բազմության խառնվածք ` անդուր,խառնակիչ
Փնտրտուկների բամբասկոտ վկա,
Խոսում ես անվերջ դեսից ու դենից
Անտեսում լավը ու լավը չկա։
Տասն էլ կապում են լեզվի հետևից,
Հարյուրը դնում մի խոսքի վրա
Մի անփույթ խոսքը դարձնում են պատիժ
Դարձնում են մի վեպ `հաստափոր ,հսկա։
Ու չճանաչող մեկն էլ հեռակա
Տասն էլ դնում է `ասում իր կողմից
Հատոր է կցում `դարձնելով առկա,
Մի կաթիլ մեղր արարում նորից։
Հիմա խոսք ասող `անփույտն է չոբան,
Թե` զռ չոբանը այդ բազմապատկիչ
Թումանյանի պես չեն լինի`չկան
Մի կաթիլ մեղրի խրատը ու ճիշտ։
Մի կաթիլ մեղր է մեր կյանքը`ոչինչ
Կա'մ հին օրհնություն `կա'մ Կիկոսի մահ..
Սայթակող լեզվի `խոսքը միշտ է պաղ
Ջերմությունն է զուրկ`սպասիր մի քիչ։
Անհամբեր ...ոչինչ `չի փախչի աչքից
Աչքածակ մարդու ապրուստի նման
Փուշը կդարձնեն մի հսկա գերան
Ու չես խուսափի`մի կաթիլ մեղրից։
Եվ ինչ են ուզում տանել աշխարհից
Մարդիկ , որ մարդ են մի պարզ գոյական
Բոլորի վերջն էլ կախված է փայտից
Ու՞մ են ափսոսում,երբ հող տան վրան։
Մարդկային արժեք այն միամիտին,
Երբ խոսքում չկար շահն այդ`սրիկան
Ու նրանք ովքեր չհամբերեցին ...
Սպասեք մի քիչ `պետք է ափսոսան...
Կյանքը այդպես է `հիշում են այն ժամ
Երբ հասկանում են `փառավոր ճամփան...
Կյանքը այդպես է` կենդանության մեջ,
Կանտեսվի մարդը `ինչու՞ է այդպես..
Հետո կպատվեն խաչքար`հուշարձան`
Անվան աղ ու հաց կփռեն սեղան,
Ու չի վիրպի աչքից ոչ մի բան
Կտեսնեն ինչպես գովեստի արժան
Կենացներ կասեն իրականի մեջ`
Քարին ու հողին համբույրներ կտան`
Խնկաբույր սրտիի հաղորդը անվերջ...


14.07.2016թ.Լիճք Մարտունի

                                 ☆☆☆

                          Անզոր ենք

Կան բաներ ,որոնց դեմ անզոր ենք
Ամենազորը`անունը ժամանակ`
Որքան էլ ամուր կամք ունենք`ունենանք,
Կմարենք `դանդաղ ու անհագ։
Փարթամությունը կկորցնենք աննկատ`
Որքան էլ այդ մտքից խորթանանք`
Չեն խաբի` կնճիռները`մազերը ճերմակ...
Ընդունենք`օգուտ չէ չարանանք..
Մերն է և ումից նեղանանք...
Օր֊օրի`ժամ առ ժամ ...ինքնախաբ
Կմարենք ,կմաշվենք ակամա
Ուրախությունն էլ դավաճան է այն չափ
Ե'րբ անցնի ,ե'րբ զգաս` կար, չկա։
Երբ ունենք`տխրություն ,վիշտ, ցավ `տառապանք
Ատում ենք ...ժամ ու ժամանակ,
Անզոր է ամեն մի խնդրանք
Շարժելու`սլաքները հակառակ։
Անզոր ենք ` ժամերի հաշվարկ
Բարևից մինչ հաջող`օրն ավարտ։
Մայրամուտ ու ամեն արևածագ
Կորցնում ենք ` չենք շահում հաստատ։

12.07.2016թ. Լիճք Մարտունի


                        ☆☆☆


                     Կռահիր


Ի՞նչ են աչքերն իմ խորհում
Եվ ի՞նչ են սառել ու ասում,
Եթե կարող ես՝ կռահիր...
Նայիր դու նրանց `մտածիր։
Այնքան սեր կա նրանցում,
Եվ այնքան անհուն,՝
Բեկում են իրենցում՝
Արել են՝ թուղթու գիր...
Թո'ղ չթվա այդ ձևում`
Վատն եմ ասում՝դե' լսիր...
Նրանք քեզանից հայացք չեն թեքում,
Կրքոտ չեն ու կեղծ`մի քաշվի'ր;
Նրանք բեկել են արտացոլանքը անբասիր,
Սիրո հույզերս խենթանուն,
Ընտրում ափերից անծայրածիր,
Սիրառատ պատկերն իմ հայելում...
Չեչոտ չէ այնտեղ հայելին
Պատկերները աղոտ չի հիշում,
Ոսպնյակ՝ , ընտրում է՝բեկում,
Պարզեցնում ու նախշում հայելին;
Նայի'ր `կհասկանաս, հայելում,
Դու ես ՝ աչքերդ,քեզ նայի'ր,
Տե'ս իմն ես `քեզ է սիրում,
Եվ որքա՜ն ՝ինքդ կռահի'ր...
Շեշտերս հրաման չեն `ներիր
Սիրելուց եմ այդ գծերը գծում
Միացրու իրար ու կռահիր`
Որտեղ են ուղիղները հատվում։


11.07.2016թ. Լիճք Մարտունի


                           ☆☆☆

          Վեհ գաղափարով

Երդվում ես պատվով ու հայրենիքով
Դու մշակ, բանվոր`ռանչպար ընկեր,
Երդվել ես կյանքդ չխնայելով
Ի սեր հայրենյաց `մահն անտեսելով։
Գիտակցված մահով `կյանքդ չի մեռել,
Աքսորների մեջ `բանտ ու խցերով...
Թշնամու շղթան մարմինդ է մաշել`
Հալածանքների լուծը քեզ տալով։
Սուրբ ազատության պայքարը սրով`
Մահ ,կամ Վրեժ է ծածանել փառքով
Պայքարիդ համար երգեր են ձոնվել`
Գինի լից, Լիզբոն `Անկեղծ զինվորով...

Եղեգնյա փառքով պայքար է գրվել`
Վարուժանների վեհ պատգամներով`
Մուրճ կամ զնդանը խորհուրդ է դարձել
Իրավունք` որը ծնվում է ուժով։
Ազատությունը կերտվում է սրով`
Երդմանը խոնարհ ջահակիրներով
Ազատ ու անկախ` միացյալ երկրի`
Պայքարի համար` կյանք նվիրելով։

Ազատություն, կամ մահ դրոշը փառքով`
Մարաթուկ սարին կծփփա քամուց
Մշակ ու բանվոր `ռանչպար, զինվոր
Կհերկեն Մշո դաշտեր `Սիս, Խնուս։

Ու չի ընկճել,երբեք,բանտ աքսոր,
Որքան էլ կեղծեն պատմություն ու գործ
Ազգային ոգիդ սրբագործ մի օր
Էրգրում շունչ կտա`Վանք,օջախ,դպրոց...


10.07.2016թ. Լիճք Մարտունի

                                ☆☆☆

                         Փոխվել ես

Փոխվել ե՞ս `հասկանում ե՞ս
Երբ ինձ հասկանաս`կփոխվե'ս,
Չեմ կարծում գրկաբաց կսպասեմ
Անկեղծությունս փոխեմ`ես`ես չեմ։
Ինձ համար չէ, որ սա ասում եմ,
Այդպես եղել է`կլինի այդպես,
Մեղավորը դու չես`ես եմ
Պետք չէ ինձ զգաս `ինչ ունեմ...
Չեմ ուզում երբեք նույնը քեզ
Չէ֊որ փոխվել ես` սխալ չեմ,
Որքան էլ ասես` սիրում եմ`
Փոխածդ ինչպես կփոխես։
Այդ բառի մեջ էլ`նույնը չես
Քո անուշ ձայնը հինը չէ
Սխալ չեմ `ինձ կներես
Հասկանում ես՞,ում պետք է չներեմ`
Ինձ , թե քեզ...
Այսօր խաբվել եմ`երեկվանը չես
Փոխվեմ ես `ես էլ կփոխվեմ
Հնից,առավել ոչ քեզ պես
Հավերժող սիրով կսիրեմ։
Փոխվել ես` ու այդպես`ես նույնպես
Գարուն աչքերում աշուն եմ
Փոխարենը աչքերիս ,երբ նայես
Չզղջաս`հաստատ կփոխվեմ։
Փոխվել ես՞, այդքանն էլ չփոխես,
Թող այսպես կարոտս սիրեմ
Այնտեղ իմ սիրտն ես`հոգիս ես
Թող այդպես ` չփոխվեմ... չփոխվեմ...
Թող այդպես`ինչ ունես,ինչ ունեմ,
Այնտեղ փոխված չես`գարուն ես
Այնտեղ գարնան աշունը չունեմ
Երա՜նի, երանիս չլինես։


10.07.2016թ. Լիճք Մարտունի


                      ☆☆☆


        Երբ պետք ես`  գիտեն

Կհիշեն,երբ պետք ես
Կգտնեն անգամ `որքան էլ չուզես
Չեն արել ոչինչ ` չարածին պետք չեն
Երբ կարիք ունեն ` իհարկե գիտեն։
Քեզ, որ չեն արել ու պարտավոր ես
Իրենց ցանկության ` կարիքը շահես,
Պարտքի զգացում իրենց մեջ չունեն`
Իրավունքները միայն իրենցն են
Մերժելու ոչ մի իրավունք չունես
Պարտականության միակ կրողն ես`
Ու կնեղանան ու կպարսավեն։
Եթե անկարող ,անգամ կարող ես
Նեղ օրվա պահին իրենցը կասեն
Լեն օրերի մեջ ` մոռացված այդպես
Կանցնեն`չեն հիշի ...ո՞վ ես` չգիտեն։
Խնջույքի ժամին արդեն ինքդ չես
Չեն ասի բարև`մի թաս կխմե'ս
Գոնե այդ թասով `չնչին տեղ թողեն
Որ հարգելով էլ` տեղ թողեն`հարգվեն։
Երբ ասես ,֊ չեմ կարող,կամ էլ կներես
Կդառնաս չկամ` ամեն տեղ կասեն
Աշխար իմ`ի՞նչ ես դու այսօր դարձել
Որ լեն օրերը`նեղով պիտ չափես։
Հասկանալ անպարտք իրավունք չունես
Պարտք են որոշել, պիտ տանես`քաշես
Պարտքի զգացում այսօր չգիտեն
Բավ է ուրիշի վզին փաթաթեն։
Ես հասկանում եմ `լավ եմ հասկացել
Կուզեմ ինձ երբեք,կյանքում չգտնեն
Աստված թող լինի իմ ու իրենց հետ
Դատելու համար իրավունք չունեմ։
Թե մեղավոր եմ,թող ինձ չներեն
Չեմ ուզում գտնեն`իրավունք ունեմ
Թող մի անգամ էլ `հարց տան իրապես
Հեշտ է՞ ուրիշի `պարտքը քարկոծես։
Թե արդարության մի կաթիլ ունես
Պարտք ու իրավունք ճիշտ կարժևորես։
Թույլ չես տա երբեք`ինքդ քեզ խաբել
Երբ պետք ես ` մի օր խղճից
կամաչեն...
Ինքնասիրություն, թե արժևորեն
Կարող են իրենց ` ու քեզ էլ հարգել։
Պարտքի նժարին`երբ քոնը դնես
Իրավունք հարգես`կգնահատվես։
Այդ դեպքում `կասե'ս, պարտք ես,երբ պետք ես։


       

  1. Համլետ Հակոբյան


Комментариев нет:

Отправить комментарий