Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին
Հարգելի Արմեն Ռուստամյան
2013թ. Օգոստոսի 6-ին <<Տեխնոման>> ՍՊ
ընկերությունը կեղծ հանրային լսումներ կազմակերպելու հիման վրա ցանկացավ շահագործել
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող
հանքային ջրի աղբյուրը :
Հիմնավոր փաստերով ապացուցված է այն հանգամանքը,որ
հունիսի 13-ին << կայացած հանրային լսումը>> ըստ լսումների արձանագրության,
որին մասնակցել էին Լիճք համայնքի նախկին ղեկավար Շամս Հայրապետյանը, գյուղապետ Գնել
Գրիգորյանը, գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ Լևոն Աղաբեկյանը, Մեսրոպ
Գեղամյանը, Պարգև Հոխիկյանը և գյուղապետի օգնական Պավլիկ Երեմյանը, չեն կարող համարվել
օրինական մի պարզ պատճառով. Շամս Հայրապետյանը և Լևոն Աղաբեկյանը այդ լսումներին ներկա
չեն եղել , Լևոն Աղաբեկյանի ստորագրությունը
չի համապատասխանում իր պաշտոնական ստորագրությանը,
իսկ համայնքի ղեկավարն էլ 12.08,2013թ-ին Գավառի բնապահպանական տեղեկատվական հասարակական
Օրհուս կենտրոնին թվ 121 գրությամբ փաստել է այդ լսումների անօրինական լինելը:
Տեղեկացնում ենք նաև,որ Լիճք համայնքի ղեկավարը դրսևորելով
անգործություն, անհիմն կերպով, խախտելով ՀՀ Հողային օրենսգրքի 102 –րդ հոդվածի 5-րդ
կետի պահանջները , Լիճք համայնքում գործող <<Աշոտ>> սպ ընկերությանն է
2013 թվականի ապրիլի 26-ին կադաստրային արժեքով վաճառել 2005թ. վարձակալական հիմունքներով օգտագործման ենթակա
հողակտորը: Վարձակալական պայմանագիրը կնքվել է նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանի
և իր որդու `<<Աշոտ>> սպ ընկերության տնօրեն Խաչիկ Հայրապետյանի միջև:
Սակայն կազմակերպությունը 3 տարի անընդմեջ, մինչև 2013 թվականի հոկտեմբերի 20-ը չի
կատարել իր հարկային պարտավորությունները`միտումնավոր խուսափելով օրենքով սահմանված
պարտականություններից:
Փաստենք նաև, որ Խաչիկ Հայրապետյանը 2012 թվականից
ապրում է Երևանում,այդ ընթացքում գտնվել է արտագնա աշխատանքի մեջ և չէր կարող ստորագրել
գործարքներ:
Համայնքի ղեկավարը մի քանի անգամ շեշտել է, եթե հարցը
չլուծվի իշխանությունների պահանջով, ապա համայքը
կզրկվի բոլոր պետական ծրագրերից:
<<Տեխնոման>>ՍՊԸ ներկայացուցիչները օգոստոսի
8-ին շահարկում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ
Գրիգորյանի անունը, որ իր թույլտվությունն էլ կա, սակայն վերջինս այդ ժամանակ գտնվում
էր արձակուրդում և նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ փաստեց դա, որին
ներկա է գտնվել նաև Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը: Պարոն մարզպետը վստահեցրել
էր նաև , որ միջոցներ է ձեռք առնելու այդ խնդրին լուծումներ տալու համար, որն էլ ի
նպաստ կլինի համայնքին:
Սակայն այդ խոստումներն էլ խաբկանք էին` ժամանակ շահելու
համար : Մի քանի անգամ լրատվամիջոցների, Բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից հանդիպումներ եղան թե համայնքում, թե գյուղապետարանում
`<<Տեխնոման>> ՍՊ ընկերությունը միշտ էլ հրաժարվեց այդ հանդիպումներից: Մարզային և տեղական իշխանությունները դիմեցին իրենց հարազատ կուսակցության ձեռագրին`կիրառելով
ճնշումներ, բանսարկություններ, օլիգարխիկ համակարգին հովանավորել, ծառայել նաև նախագահի անունն էին անտեղի շահարկում:
Մենք դեմ չենք
երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, սակայն դեմ ենք անօրինականությունների
հիմքով ժողովրդի արյունը քամելուն, վախի մտնոլորտի և <<բեսպրեդելի>>շարունակմանը,
քաղաքական երանգների արտահայտմանը:
Հանքային աղբյուրի հորանի մաքրման աշխատանքներ կատարելուց
հետո ,2014 թվականի փետրվարից սկսած, աղբյուրը պարբերաբար ցամաքում էր, իսկ այսօր այն
այլևս որպես աղբյուր գոյություն չունի. ջուր չի գալիս: Իսկ ածխաթթու գազի արդյունահանման
գործարանն աշխատում է` համապատասխան հումքը ստանալով հարևանությամբ գործող
<<Գոս>>ՓԲԸ –ից: Հետաքրքիր է ինչ փորձաքննություն էր , որ նման կերպ վարվեցին
այդ բուժիչ հանքային բնական աղբյուրի հետ:
Մենք չենք վստահում մեր համայնքի ղեկավարին, պետական
բոլոր պատկան մարմիններին քանի որ նրանք օլիգարխներին,
իշխանություններին տուրք տալով, իրենց մանկլավիկների
հետ ոտնահարեցին մեր պապերի ժառանգությունը,
սերունդների պատիվը: Գործող համայնքի ղեկավարը
համագործակցելով իր նախորդի հետ, քաոսի
վերածեց համայնքը, իր անվճռականությամբ ու հեղեղուկ պահվածքով: Մենք ոչ մի կուսակցության
համար քաղաքական դիվիդենտներ չենք ստեղծում, սակայն անարդար կլինի մեկ անգամ ևս չշեշտել,
որ միայն ՀՅ դաշնակցության Լիճքի խմբի ընկերները մեր կողքին կանգնեցին ` իրենց հնարավորություններով
պաշտպանեցին , պաշտպանում են մեր համայնքի շահերը իրենց հայտարարություններով, համայնքի ավագանուն և ղեկավարին քաղաքական պահանջներ ներկայացնելով `պայքարի առաջին շարքերում կանգնելով:
Խնդրում ենք պատկան մարմինների ուշադրությանը հրավիրել
վերը նշված կոռուպցիոն դրսևորումները, բնական աղետին `արդարության հաստատման համար:
Մենք հավատում և վստահում ենք Ձեզ ու համոզված ենք,
որ կկանգնեք մեր արդար պահանջի կողքին:
Հ.Գ
Անուններ չենք հրապարակում որպեսզի չահաբեկեն մեր ընկերներին
և նրանց ընտանիքներին, քանի որ Արցախյան ազատամարտի նվիրյալ Հրաչ Մուրադյանին սպանողների
նմաններից և այս իշխանական համակարգից ամեն ինչ սպասելի է:
Մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը մերն է ու չենք հեռանա
մեր հայրենիքից, ամենավտանգավոր պահին օլիգարխների
ու նրանց կամակատարներից շատերը պարզապես կփախչեն մեր հայրենիքից և դա պատմության կողմից ապացուցված անհերքելի փաստ
է նաև:
Հարգանքներով` Լիճքի հանքային ջրի աղբյուրի համար պայքարի նախաձեռնող խումբ:
<<Սիրվան>>
քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կրթախորհրդատվական կենտրոն Հասարակական
Կազմակերպություն:
Комментариев нет:
Отправить комментарий