воскресенье, 18 августа 2013 г.

Ամեն մի տրամաբանություն,անտրամաբանական է



Մարդու հոգեբանությանը տիրապետելը բարդ է՝ երբեմն անհասանելի,սակայն գործելավոճը հասկանալ կարելի է,եթե ցանկանում ես տրամաբանել:
Մեր այս իրավիճակում տրամաբանելն էլ է դառնում անտրամաբանական,քանի որ չես կարողանում հասկանալ ,թե դիմացինդ ինչ է իրենից ուզում: Հայ մարդու համար անուն և պատիվ թողնելը գերագույն մտածելակերպ է եղել դարեր ի վեր: Հասարակությունը իր սերունդներին փոխանցել է շատերի լավ ու վատ գործերը և մեր համայնքի պատմությունն էլ չի զատվել մեր պատմական իրականությունից: Մարդ կարող է սխալվել,սակայնդրան էլ չափ ու սահման կա:
Հեղեղում մտքերը բոլոր մակարդակներում էլ անընդունելի են:Երբ ցանկանում ես հասկանալ Լիճք համայնքի ղեկավարին, հասկանում ես մի բան,որ ինքն էլ իրեն չի հասկանում: Հարգելիս ինչու դարձար այսքան խղճալի,ինչու դարձար խաղալիք մարդկանց ձեռքին,երբ սահմաններ էիր պաշտպանում նրանցից շատերը մկան ծակին հազար ոսկի էին տալիս ,որ ներս սողոցկեն: Համագործակցում ես մարդկանց հետ, որոնք մարտի դաշտում  առողջությանը պատճառված վնասը հաղթաթուղթ վերցնելով ,ցանկանում էին անգործունակ ճանաչել: Իմ տեսակը նման մարդկանց չի կարող ներել ու հասկանալ,իսկ դու…Ինչան շատ գիտես,թվում ոչինչ չգիտես,սա ես գիտակցում եմ,իսկ դու: Գիտես մարդը երբ է իրեն մեղավոր զգում,երբ դիմացինի աչքերի մեջ չի կարողանում նայել,իսկ նայելիս էլ ցանկանում է աչքերը փախցնել:Այսօր մի գուցե այս ամենը չես հասկանում,սակայն լավ գիտես,թե ինչ որակումներ են տալիս մեր այն գյուղացուն,ով ժամանակին ձվածեխով տարածքներ է վաճառել,այդ ժամանակ  ես և դու չենք ապրել,սակայն պատմությունը դա չի մոռացել՝ մեզ է փոխանցել:
Այսօր անգամ քեզ գովերգողները քո հետևից քեզ են մեղադրում,իսկ երբ այդ պաշտոնը չունեցար շատերը քեզ բարև էլ չեն տալու,այ սրանից վախեցիր: Փողը այսօր կա վաղը չկա, հասրակական կարծիքը իր ուժով ՝դարեր է ապրել և ապրելու:Իսկ նախկինիդ մասին խոսելն անգամ անիմաստ է,նրան մոռացել են և նրանից նման քայլերի իրականացումը սովորական երևույթ է շատերիս համար,ոչնչով չես կարող արդարանալ .այսօր Ձեր գործակցությունը փաստ է անհերքելի փաստ և ժամանակը արեց իրենը և  այլևս տարածությունը այնքան է նեղացել, որ ամեն ինչ պարզ է երևում: Մեզ համար տրամաբանությունն այս ՝անտրամաբանական է, ձեր երկուսի համար օրվա հրամայական, կարգերի պարտադրանք,օտարի հրաման : Սակայն անկեղծ ու արդարամիտ մարդու համար այս երևույթները անընդունելի են սին են ու անտարբերության դրսևորում: Քեզ համար մի խելացի աֆորիզմ կասեմ.
Ձեր վերելքի ժամանակ մարդկանց հետ եղեք սիրալիր. Նրանց հետ դուք կհանդիպեք նաև ցած իջնելիս:
Ու. Միզներ






Комментариев нет:

Отправить комментарий